Ռուս Ուղղափառ եկեղեցին իր աջակցությունն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն Կա մասնագիտական արժանապատվության սահման, որի տերը դուք եք, վերադասը չէ․ Տաթևիկ Սողոյան Արման Սարոյանը դատարան եկավ ոստիկանների ուղեկցությամբ «անամnթ», «զզվшնք» գոռոցների ներքո
29
«Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների ղեկավարների, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը. ՏԱՍՍ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին․ «Հրապարակ» ՌԴ ԱԳՆ-ն uшդրիչ է համարում Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Լուգանսկի հայ համայնքի հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Դատավոր Սերժ Ռուշանյանը Վեհափառի և եպիսկոպոսների գործը որոշեց ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները չեն մասնակցում դատական նիստին ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱԽՃԱՆԸ. ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին Պատերազմ Արցախում
«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների ղեկավարների, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը. ՏԱՍՍ «Գագոն ե՞րբ է գալու...». Ծառուկյանի թոռնիկների ամենօրյա հարցը՝ մայրիկին Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին․ «Հրապարակ» Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Hetq.am Մեծ թիվ են կազմում այն արցախցիները, որոնք գլխներին տանիք ունենալու, ապրուստի խիստ կարիք ունեն. Աբրահամյան Մեծ թիվ են կազմում այն արցախցիները, որոնք գլխներին տանիք ունենալու, ապրուստի խիստ կարիք ունեն. Աբրահամյան Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» Բիշքեկում Փաշինյանը կանգնելու է մի հարցի առաջ, որի պատասխանը Երևանը երկար ժամանակ փորձում է հետաձգել. Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն uшդրիչ է համարում Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Արդարադատությունը չի կարող գոյություն ունենալ առանց խիզախության, դատավորը չի կարող ընտրել իր գործերը. Ղամբարյան Ռուս Ուղղափառ եկեղեցին իր աջակցությունն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Կա մասնագիտական արժանապատվության սահման, որի տերը դուք եք, վերադասը չէ․ Տաթևիկ Սողոյան Լուգանսկի հայ համայնքի հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի Ընդդիմությունը բանտում շատ ավելի ուժեղ կազմով է ներկայացված, քան՝ խորհրդարանում Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել․ Զախարովան՝ Փաշինյանին Դատավոր Սերժ Ռուշանյանը Վեհափառի և եպիսկոպոսների գործը որոշեց ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան Արման Սարոյանը դատարան եկավ ոստիկանների ուղեկցությամբ «անամnթ», «զզվшնք» գոռոցների ներքո «Արարատ-Արմենիան» կհյուրընկալվի «Միլանին», իսկ մինչ այդ կխաղա «ԱԶ Ալմկարի» հետ, Երևանում Հայաստանը հիբրիդային, կիսաազատ երկիր է 54-րդ՝ «նախկինների» ժամանակների հորիզոնականում. Լիլիթ Գալստյան «Հայաստան 2026. Իրավունքի վախճանը» կարծես թե կատեգորիկ է հնչում. Էլինար Վարդանյան Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների բանտարկությունը Բաքվում և Երևանում նույն տրամաբանության մեջ է պետք դիտարկել «8-ամյա իշխանությունը դատում է​ 1725-ամյա Եկեղեցուն». բողոքի ակցիա Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները չեն մասնակցում դատական նիստին

Սասուն Միքայելյանն օգտագործում է ԵԿՄ գույքը սեփական հանգստյան գոտում

Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Հանքավանում գտնվող «Տաք ջրեր» կոչվող առողջարանային հիմնարկը պատկանում է Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանին։ Այս մասին Aravot.am կայքը տեղեկանում է ՀՀ Կադաստր արված հարցման պատասխանից։

«Մարզ Կոտայք, համայնք Մեղրաձոր գյուղ Հանքավան 3-րդ փողոց 3-րդ նրբանցք 17 հասցեի 07-039-0005-0003 ծածկագրով անշարժ գույքի նկատմամբ գրանցված է ՍԱՍՈւՆ ՄԵԽԱԿԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ սեփականության իրավունքը։ Հանքավան 1-ին փողոց թիվ 7/1 հողամաս հասցեի 07-039- 0005-0005 ծածկագրով անշարժ գույքի նկատմամբ գրանցված է ՍԱՍՈւՆ ՄԵԽԱԿԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ սեփականության իրավունքը։ Մինչ այդ գրանցված է եղել ԲԵՆԻԱՄԻՆ ՂԱԶԱՐԻ ՀՈւՆԱՆՅԱՆԻ անվամբ։ Հանքավան 1-ին փողոց 7/1 բնակելի տուն հասցեի 07-039- 0005-0004 ծածկագրով անշարժ գույքի նկատմամբ գրանցված է ՍԱՍՈւՆ ՄԵԽԱԿԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ սեփականության իրավունքը։ Մինչ այդ գրանցված է եղել ԱՆԺԵԼԱ ԽԱՉԱՏՈւՐՅԱՆ ԷԴՈւԱՐԴԻ, ԱՐԹՈւՐ ԽԱՉԱՏՈւՐՅԱՆ ԻՇԽԱՆԻ անվամբ։

Հանքավան 3-րդ փողոց 3-րդ նրբանցք 15 հասցեի 07-039- 0005-0002 ծածկագրով անշարժ գույքի նկատմամբ գրանցված է ՍԱՍՈւՆ ՄԵԽԱԿԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ սեփականության իրավունքը։ Մինչ այդ գրանցված է եղել Հայաստանի Կուրորտներ Սոցիալական առողջապահական հիմնադրամի անվամբ։ Հանքավան 3-րդ փողոց 3-րդ նրբանցք թիվ 15/1 հողամաս հասցեի 07-039-0005-0014 ծածկագրով անշարժ գույքի նկատմամբ գրանցված է ՍԱՍՈւՆ ՄԵԽԱԿԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ սեփականության իրավունքը։ Մինչ այդ գրանցված է եղել ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ անվամբ»։

Սեփականության փոփոխությունը տեղի է ունեցել 2020 թվականի հունիսի 30-ին։ Սասուն Միքայելյանին պատկանող այս հանգստյան գոտում օգտագործվում է UAZ մակնիշի 01 PG 045 պետհամարանիշի մեքենան։

Լրագրողական հարցմանը, թե որ իրավաբանական կամ ֆիզիկական անձի բալանսին է գտնվում UAZ մակնիշի 01 PG 045 պետհամարանիշի մեքենան, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը պատասխանել է․ «Թիվ 58212718 քրեական գործով սույն մեքենան առգրավվել է և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող թիվ ԵԴ/0228/01/19 քրեական գործի ընթացքում, դատարանի 07․04․2020 թ որոշմամբ հանձնվել է «Երկրապահ կամավորական միություն» հասարակական կազմակերպության օգտագործմանը՝ առանց տնօրինելու իրավունքի։

ԵԿՄ նախագահի պատասխան նամակում նշված քրեական գործի համարով Դատալեքս տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ իսկապես այս մեքենան քրեական գործով առգրավվել է, իսկ արժեքը կազմում է 7.500.000 ՀՀ դրամ։ Սակայն առկա լուսանկարում երևում է, որ Հանքավանի «Տաք ջրեր» կոչվող հանգստյան գոտում, ինչպես նշեցինք պատկանում է Սասուն Միքայելյանին, մեքենան օգտագործվում է շինարարական աշխատանքներ կատարելու համար։

Հանքավանցիները մի քանի ամիս առաջ ահազանգել էին, որ «Տաք ջրեր» կոչվող տարածքում շինարարական աշխատանքների արդյունքում, խմելու ջուր քաշելու նպատակով՝ վնասել են դիմացի անտառը։ Լուսանկարներում երևում է անտառի միջով բացված արահետը։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին արված հարցմամբ փորձեցինք ճշտել, թե որքան վնաս է հասցվել համայնքին, սակայն Կոտայքի մարզի տարածքային բաժնի պետ Դ․Դավթյանը պատասխանել է, որ իրականացված զննման արդյունքում պարզվել է, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Հանքավան բնակավայրի «Տաք ջուր» կոչվող տարածքում դեռևս խորհրդային տարիներին է անց կացվել ջրագիծ։ «Միաժամանակ տեղեկացնում եմ, որ «Տաք ջուր» կոչվող տարածքում գործունեություն է իրականացնում «Լարգո Վին» ՍՊԸ, որի կողմից իրականացվել են խողովակաշար եւ ճանապարհի վերանորոգման աշխատանքներ։ Կատարված աշխատանքների ընթացքում Ընկերության կողմից ծառեր չեն հատվել եւ չեն վնասվել, ուստի Մեղրաձոր համայնքին եւ բնությանը վնաս չի պատճառվել»։Տեսչություն Կոտայքի մարզի Բնապահպանության և ընդերքի տեսչության տարածքային բաժնի վարչության պետ Դ․ Դավթյանը կից նաև ուղարկել է Հանքավան բնակավայրի վարչական ղեկավար Շահեն Հակոբյանի 2021 թվականի դեկտեմբերի 1-ին տրված N 1097 տեղեկատվությունը, որում ասվում է․ «Մեղրաձոր համայնքի Հանքավան բնակավայրի «Տաք ջուր» կոչվող տարածքի դիմացից դեռևս Խորհրդային տարիներին անցկացվել է ջրագիծ եւ քանի որ խողովակաշարերը վնասված է եղել, կատարվել է ջրագծային եւ ճանապարհային աշխատանքներ, այդ ընթացքում համայնքին պատկանող տարածքից որեւէ ծառ չի հատվել»։Հանքավանի վարչական ղեկավար Մինչ այդ google earth հավելվածի միջոցով տեսանելի է, որ տիեզերքից արված 2016, 2020 թվականների լուսանկարներում առկա է խիտ անտառ, սակայն նոր լուսանկարներ 2021 թվականի ծառահատումներից հետո չկան, որպեսզի ապացուցենք հատված ծառերի քանակը։

Հանքավանի բնակիչներից հետաքրքրվեցինք, արդյոք իրականացվել են ծառահատումներ ջրագծի վերականգնման շինարարական աշխատանքների ժամանակ, մեզ պատասխանեցին, որ ծառեր հատվել են, սակայն քանի հատ են վնասել, բնակիչներին հայտնի չէ:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>