Մեր բարձրավանդակի անխտիր բոլոր անկյուններում սփռված են հայկական նյութական մշակույթի կոթողները, իսկ այս տարածքի ոչ նյութական մշակույթը խոսում է հայերեն
Դիտել նաև
ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի․ Ոսկանյան
«Սա Բաքվի վարչախմբին ուղղված զգուշացում է». Վարդան Ոսկանյան
«Իրանական մեկ այլ նախապայման էլ գոյություն ունի»․ Վարդան Ոսկանյան
Վարդան Ոսկանյանը` Նախիջևանի օդանավակայանին «տարօրինակ» հարվածի մասին
Մահացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը
Մեր բարձրավանդակի անխտիր բոլոր անկյուններում սփռված են հայկական նյութական մշակույթի կոթողները, իսկ այս տարածքի ոչ նյութական մշակույթը խոսում է հայերեն։ Եվ հետևաբար, Հայաստանը պաշտպանելն աներկբայորեն նշանակում է պաշտպանել մշակույթը։
Մշակույթով շաղախված՝ Հայաստանի սրբազան հողի ամեն մի անկյան պաշտպանությունը և խնամքը, ըստ էության, հինավուրց քաղաքակրթության պաշտպանությունն է նորահայտ բարբարոսներից՝ տևական ճակատամարտ, որտեղ բարբարոսների ամեն առաջխաղացում նշանակում է մշակույթի և քաղաքակրթության ոչնչացում։
Ուստի հազարամյակների խորքից մեզ ժառանգված Հայաստանի պետականության ծրագրի համար մեր պայքարը նաև քաղաքակրթական է, որտեղ պետք է ջախջախել և փլուզել բարբարոսական հորդան բոլոր հնարավոր միջոցներով, որպեսզի ապրի քաղաքակրթությունը, զի նաև Աստված ընդ մեզ է։
Կարող եք միանալ նաև իմ տելեգրամյան ալիքին՝
Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից

