Կոչ եմ անում անսալ Սարդարապատի խորհրդին և արժանի լինել Հայրենիքի համար նահատակված մեր հերոսների հիշատակին․ Սերժ Սարգսյան. Տեսանյութ
Դիտել նաև
«Պաշտոնական իրազեկում. այդ տխմարը Սասունը հայտարարել է «մըր Էրգիր»»․ Վահե Սարգսյան
Հայկ Սարգսյանը կհայտնվի մեղադրյալի աթոռին
Փաշինյանի պնդումը, թե «ՍՍ» տառերը Սերժ Սարգսյանի անվանատառերն են, սխալ է և փաստերով չի հաստատվում
Երևանի մայթերը, պոլիկլինիկաների, մանկապարտեզների հարակից տարածքները բարձիթողի վիճակում են. Արշակ Սարգսյան
«Սովետի օրոք սովետի ՊԱԿ-ի հետ ո՞ր մի հասարակական ակտիվ անձը շփում չուներ»․ Վահե Սարգսյան
yՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ
«…Անցած երեք տասնամյակների ընթացքում և´ փառահեղ հաղթանակներ տարած, և՛ վերջին պատերազմում հայրենադավ, վախկոտ ղեկավարների հրամանատարության ներքո ծանր պարտություն տեսած հայոց բանակի հոբելյանի օրը այս հաղթական վայրից կոչ եմ անում անսալ Սարդարապատի խորհրդին և արժանի լինել բոլոր ժամանակներում Հայրենիքի համար նահատակված մեր հերոսների հիշատակին:
Ես հավատում եմ Հայոց պետության զարթոնքին, հայ ժողովրդի խոհեմությանը և անկասելի հաղթական երթին: Հավատում եմ, քանի որ ես և իմ բազմաթիվ մարտական ընկերները Շուշիի ու Արցախի այլ բնակավայրերի ազատագրմամբ ականջալուր ենք եղել Սարդարապատի խորհրդին և ուժ առել մեր քաջակորով նախնիների հերոսական սխրանքներից:
Ես հավատում եմ, որ հուշահամալիրի զանգակատան զանգերի ղողանջը դեռ ազդարարելու է նոր հաղթանակի լուրը, և այդ հաղթանակը Հայոց փառապանծ բանակն է կռելու՝ մեր ժողովրդի 30-ամյա զավակը:
Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ». Սերժ Սարգսյան



