Քերոբյանը չի հիշում՝ Պապիկյանի հարսանիքին իրենից QR կոդ պահանջե՞լ են, թե՞ ոչ. Տեսանյութ
Դիտել նաև
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր չցանկացավ պատասխանել՝ հունվարի 22-ին «Փարավոն» ռեստորանում կայացած Սուրեն Պապիկյանի հարսանիքին իրենից ու իրենցից՝ առհասարակ, QR կոդ պահանջե՞լ են, թե՞ ոչ։
Ասաց՝ տեղեկություն չունի, թե ով է ցույց տվել QR կոդ։
Hraparak.am-ի հարցին՝ ինքը QR կոդ ցույց տվե՞լ է, Քերոբյանն ասաց․ «Ես երկու օր առաջ հրապարակային պատվաստվել եմ բուստերով, և դրա մասին բոլորը գիտեն, և իմ ցույց տալու իմաստը բացարձակ չկար»։
Հարցրինք՝ չե՞ն պահանջել իրենից QR կոդ, քանզի պարտավոր էին պահանջել, նախարարն ասաց․ «Ճիշտն ասած՝ չեմ հիշում»։
Մանրամասն՝ տեսանյութում։