Թուրքական ապրանքների էմբարգոյի պատճառով գնաճ է գրանցվել. Վահան Քերոբյան
Դիտել նաև
Դատարանը մերժեց Քերոբյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Մշակույթի գործիչների ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ բերվեցին վահաններով ոստիկանների խմբեր
Կալանքի տակ գտնվող Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ դատարան հայցեր են ներկայացվում
«Զամմինիստրի», «գործիքների» ու գայլի դուրս թռած աչքերի մասին. «Փաստ»
Վահան Քերոբյանին տնային կալանք տրվեց
Թուրքական ապրանքների էմբարգոյի պատճառով գնաճ է գրանցվել: Այս մասին հունվարի 27-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով՝ կարճաժամկետ հեռանկարում այս որոշումը բացասական հետեւանքներ ունեցավ, քանի որ այլ երկրներից ներկրվող ապրանքներն ավելի թանկ են։
Նա պարզաբանեց, որ ակնկալիքներ կան, որ երկարաժամկետ հեռանկարում ազդեցությունը պետք է դրական լինի։ «Բայց կառավարությունը կոլեգիալ մարմին է, եւ այն այլ որոշում է կայացրել»,- հիշեցրեց Քերոբյանը։
Նախարարը հայտնեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկաթուղու կառուցման հետ կապված թվեր դեռ չկան։ «Հետազոտության արժեքը կարող է մի քանի միլիոն կազմել: Երբ ժամանակը գա, այդ ծախսերը կանենք»,- եզրափակեց նա։
Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում