Պուտինն ընդունել է Թուրքիա այցելելու Էրդողանի հրավերը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կօգտվի իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերից՝ այցելելու Թուրքիա, հենց որ համաճարակաբանական իրավիճակը և ժամանակացույցը թույլ տան, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այո՛, այս թեման բազմիցս արծարծվել է նախագահ Պուտինի և Էրդողանի վերջին մի քանի շփումների ընթացքում»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Էրդողանը հրավիրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Թուրքիա։
«Մենք հրավիրել ենք պարոն Պուտինին մեր երկիր։ Մենք ցանկանում ենք որոշակի քայլեր ձեռնարկել մեր երկկողմ հանդիպումը կազմակերպելու համար»,- այդ մասին Էրդողանն ասել է NTV հեռուստաալիքի եթերում։
Նա նաև հայտնել է Անկարայի պատրաստակամությունը՝ հյուրընկալելու Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկիին առկա խնդիրների մասին խոսելու համար:
Zham.am