ՀՀ-ին կտրամադրվի 1 մլն 719 հազար դոլար․ ԵԱԶԲ-ի հետ համաձայնագիր է ստորագրվել. Տեսանյութ
Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների գործարկում և աջակցություն «կանաչ էներգետիկայի» զարգացմանը» ծրագրի ֆինանսավորման համար դրամաշնորհի տրամադրման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
ՀՀ-ին կտրամադրվի 1 մլն 719 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ: Ծրագրի նպատակն է հասարակական շենքերում էներգախնայողության մակարդակի բարձրացումը: