«Պետք չէ ինձանից խլել երեխաներիս»․ Քանյե Ուեսթը նոր հարցազրույցում սպառնում է Քիմ Քարդաշյանին
Ռեփեր Քանյե Ուեսթը Hollywood Unlocked-ին տված հարցազրույցում սպառնացել է նախկին սիրելիին՝ Քիմ Քարդաշյանին, որ պետք չէ խոչընդոտել իր ու երեխաների շփմանը։
«Նրանք կարող են մասնակցել SNL շոուին, կատակել լրատվամիջոցներում, կարող են լուրեր տարածել իմ ռոմանտիկ հարաբերությունների մասին, արգելափակել իմ գործարքները։ Բայց ես ուղիղ կասեմ․ պետք չէ ինձանից խլել երեխաներիս։ Ամեն ինչ կլինի ըստ օրենքի»,- հայտարարել է Ուեսթը։
Ռեփերին այդ հայտարարությունն անել դրդել է դստեր՝ Չիկագոյի ծննդյան օրը գրանցված միջադեպը։ Քարդաշյանն Ուեսթին չէր հրավիրել տոնին եւ նույնիսկ չէր ասել, թե որտեղ է այն անցկացվելու։ Ռեփերը խոստովանել է, որ անհրաժեշտ տեղեկատվությունտ ստացել է Քայլի Ջենների սիրելիից՝ ռեփեր Թրեւիս Սքոթից։
«Ես շնորհակալ եմ Թրեւիս Սքոթին, չէ՞ որ նա ասաց, թե ես ուր պետք է գնամ։ Ինձ ինչ-որ ժամանակ անվտանգության աշխատակիցները ներս չէին թողնում, թեեւ ես ասում էի, որ Չիկագոյի հայրն եմ։ Շնորհակալություն Թրեւիսին, որ նա ինձ օգնել է ընտանիքիս կողքին լինել այդ օրը»,- ընդգծել է Ուեսթը։