Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Իսպանական դասեր
18
Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել

Ստամբուլ մեկնողները կազատվեն 10.000 դրամ «օդի տուրքից». «Հետք»

«Հետք»-ը գրում է. «ՀՀ քաղավիացիայի կոմիտեն Երեւան-Ստամբուլ առաջիկա չվերթի ուղեւորներին 36 ամսով (3 տարով) ազատել է 10.000 դրամ «օդի տուրքից»: Համապատասխան հրամանը ստորագրել է ՔԱԿ նախագահի պաշտոնակատար Միհրան Խաչատրյանը, քանի որ կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը գտնվում է դեկրետում:

Ինչպես տեղեկանում ենք ՔԱԿ-ի կայքից, կոմիտեն հունվարի 10-ին թույլատրել է թուրքական «Pegasus Airlines» ավիաընկերությանը իրականացնել Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ թռիչքներ, որոնք լինելու են ոչ կանոնավոր (չարտերային, սեզոնային): Փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում կատարվելու է 2 չվերթ (ըստ «Pegasus»-ի չվացուցակի՝ փետրվարի 2-ին եւ 5-ին), իսկ փետրվարի 7-ից մինչեւ մարտի 27-ը՝ շաբաթական 3 չվերթ (երկուշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ օրերին):

 

Իր հերթին հայկական կողմից «Fly One Armenia» ընկերությունը հայտարարել է, որ փետրվարի 2-ից սկսելու է շաբաթական 2 անգամ (երկուշաբթի եւ ուրբաթ օրերին) ոչ կանոնավոր թռիչքներ իրականացնել Երեւան-Ստամբուլ-Երեւան երթուղով: Ապրիլից, երբ արդեն մեկնարկած կլինի ամառային աերոնավիգացիոն սեզոնը, հայկական օպերատորը շաբաթական 3 չվերթ կկատարի (երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին): Ավիափոխադրողը ՀՀ ՔԱԿ-ից համապատասխան թույլտվությունն ստացել է դեկտեմբերին, իսկ թուրքական ավիացիոն իշխանություններից՝ հունվարին:

Ընդ որում՝ եթե «Fly One Armenia»-ն կապ է ապահովելու «Զվարթնոցի» (EVN) եւ Ստամբուլի նոր օդանավակայանի (IST) միջեւ, որը բացվել է 2018-ին եւ ներկայում այդ քաղաքն սպասարկող գլխավոր օդային դարպասն է (նախկինում Ստամբուլի գլխավոր օդանավակայանը Աթաթուրքի անվան կառույցն էր), ապա «Pegasus»-ը թռչելու է իր բազա հանդիսացող Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանի (SAW) ու «Զվարթնոցի» միջեւ:

Հիշեցնենք, որ 2019 թ. դեկտեմբերին խորհրդարանը լրացում կատարեց «Պետական տուրքի մասին» օրենքում եւ 10.000 դրամ «օդի տուրքից» ազատեց այն ֆիզիկական անձանց, ովքեր 36 ամսվա ընթացքում կմեկնեն նոր բացված ուղղություններով:

Արտոնությունը 36 ամսով (24 ամսով երկարաձգելու հնարավորությամբ) տրվում է այն չվերթերի համար, որոնց մեկնարկից 12 ամիս առաջ տվյալ ուղղությունը չի սպասարկվել: Սպասարկման բացակայություն է համարվում այն պարագան, երբ տվյալ ուղղությամբ կատարված թռիչքների քանակը ամառային սեզոնին չի գերազանցել 14-ը, իսկ ձմեռայինի ժամանակ՝ 10-ը: Նկատենք, որ ամառային սեզոնն սկսվում է մարտի վերջին կիրակի օրը եւ շարունակվում մինչեւ հոկտեմբերի վերջին շաբաթ օրը ներառյալ: Իսկ հոկտեմբերի վերջին կիրակիից մինչեւ մարտի վերջին շաբաթ օրը ձմեռային սեզոնն է:

Արտոնություն ստացած ուղղություններն սպասարկող ավիաընկերությունները պետք է թռիչքներ կատարեն առնվազն մեկ տարի, այսինքն՝ թե՛ ամառային, թե՛ ձմեռային աերոնավիգացիոն սեզոնին: Կառավարությունն էլ իր հերթին սահմանել է, որ թռիչքների հաճախականությունը պետք է լինի շաբաթական առնվազն 1 անգամ կամ նվազագույնը 28 չվերթ ամառային սեզոնին եւ 20 չվերթ ձմեռայինի ժամանակ (բացառություն են անհաղթահարելի ուժի՝ ֆորս մաժորի հետեւանքով չիրականացված չվերթերը):  

Քանի որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից մեկնողները դեռ 2014-ի դեկտեմբերից են ազատված «օդի տուրքից», հասկանալի է, որ արտոնությունը վերաբերում է Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնողներին:

Եվ քանի որ «Pegasus Airlines»-ը բավարարում է կառավարության սահմանած պահանջները, այսինքն՝ ձմեռային ընթացիկ սեզոնին կատարելու է շաբաթական 3 կամ նվազագույնը 20 չվերթ Երեւան (EVN)-Ստամբուլ (SAW) ուղղությամբ, դրանով մեկնող ուղեւորները կազատվեն 10.000 դրամ «օդի տուրքից»: Այս մասին ՔԱԿ նախագահի պաշտոնակատար Միհրան Խաչատրյանը համապատասխան հրաման է ստորագրել հունվարի 20-ին։ Նկատենք, որ ՔԱԿ-ն իր կայքում որեւէ տեղեկություն չի հայտնել «Fly One Armenia»-ի կողմից իրականացվելիք Երեւան (EVN)-Ստամբուլ (IST) չվերթի ուղեւորներին արտոնություն տալու մասին:  

Ինչպես տեղեկանում ենք ՔԱԿ-ի կայքից, 2019-ի օրենսդրական փոփոխությունից հետո՝ սկսած 2020-ի հունվարից, 3-ական տարով «օդի տուրքից» ազատվել են «Զվարթնոցից» դեպի Հռոմ (օդանավակայանի կոդը՝ CIA), Միլան (BGY), Կալուգա (KLF), Ուֆա (UFA), Կիեւ (IEV), Օդեսա (ODS), Մայնի Ֆրանկֆուրտ (FRA), Չելյաբինսկ (CEK), Սարատով (GSV), Բելգորոդ (EGO), Աստրախան (ASF), Աբու Դաբի (AUH), Լառնակա (LCA), Վիլնյուս (VNO), Տյումեն (TJM), Ստամբուլ (SAW) մեկնող ուղեւորները:

Հավելենք, որ եթե, ըստ «Pegasus Airlines»-ի ներկայացրած հայտի, դրա չվերթերը սպասարկելու են «Airbus A320», «Airbus A321» եւ «Boeing 737» տիպի ինքնաթիռներ, ապա «Fly One Armenia»-ն օգտագործելու է «Airbus A320» օդանավեր»։  

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>