Գոհար Ավետիսյանի երկրպագուները Tik Tok-ում ծաղրում են նրա նախկին ամուսնուն՝ Սերգեյ Գրիգորյանին
Գոհար Ավետիսյանի երկրպագուները համացանցում ծիծաղում են նրա նախկին ամուսնու՝ Սերգեյ Գրիգորյանի վրա, որն ամուսնության ընթացքում ապրում էր դիմահարդարի հաշվին։ TikTok-ում հրապարակված տեսահոլովակների վրա ուշադրություն է դարձրել Medialeaks-ը։
Դիմահարդարը խոստովանել է, որ ամուսինը նրան մենակ է թողել, երբ նա գրեթե մահամերձ վիճակում կազմվածքի ուղղման վիրահատությունից հետո տեղափոխվել է հիվանդանոց։ «Վիրահատությունից հետո ինձ մոտ բարդություններ են սկսվել, եւ որոշ «որոշ «բժիշկներ» գրում, զանգում եւ ինձ ասում էին, որ արդեն կա արյան վարակ եւ սեպսիս, եւ դա 99% տանում է մահվան․․․», — պարզաբանել էր նա:
Երկրպագուները նշում են, որ շքեղ կենսակերպի համար, ենթադրաբար, վճարել է Գոհարը։ Սերգեյը մշտապես ճանապարհորդում էր նրա հետ, վարում էր թանկարժեք ավտոմեքենա, ինչպես նաեւ ապրում էր նրա բնակարանում:
Օրինակ, բլոգեր _a_n_n_11-ի այս թեմայով տեսանյութը հավաքել է ավելի քան 200 հազար դիտում, իսկ e1lii1nn1a մականունով օգտատիրոջ հրապարակումը՝ 821 հազար դիտում։