Իգդիր-Նախիջևան գազատարը պետք է դառնա Սյունիքով անցնելիք «Թյուրքական միջանցքի» բաղադրիչներից
Դիտել նաև
«ԽՍՀՄ փլուզումից և ՀՀ-ի անկախությունից ի վեր Թուրքիան մեր երկրի դեմ փաստացի պատերազմում է». Վարուժան Գեղամյան
Ո՞վ է Ջևդեթ Յըլմազը. Վարուժան Գեղամյանի անդրադարձը
Սա է ներկայիս վարչախմբի «խաղաղությունը»՝ թուրքերին ամեն ինչ, մեզ՝ հայերիս ոչինչ․ թյուրքագետ
«Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան
Բանակցային տրամաբանությունը արդեն իսկ փոխվել է հօգուտ Իրանի. Վարուժան Գեղամյան
«Թուրքիան այս տարի կսկսի Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցումը (7.38 մլն դոլար արժողությամբ), որի մասին Ադրբեջանի հետ համաձայնագիրը ստորագրվել էր 2020թ. դեկտեմբերին՝ Հայաստանի իշխանության կապիտուլիացիայից հետո։ Հենց այդ իրադարձության հետ են թուրքերը կապում նոր գազատարի կառուցումը։ Դժվար չէ կռահել, որ գազատարը ոչ միայն պետք է ապահովի գազով Նախիջևանի ողջ տարածքը, այլ պետք է դառնա Սյունիքով անցնելիք «Թյուրքական միջանցքի» մուլտիմոդալ ենթակառուցվածքի բաղադրիչներից մեկը, երբ հասնի այդ միջանցքի լիարժեք ստեղծմանը (այս պահին փաստացի գործում է օդային բաղադրիչը և սկսվում է երկաթուղայինի կառուցումը)։ #խաղաղությանվկաները»
Թյուքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան ալիքից

