Բաքվի տաքսիստները ամերիկուհի զբոսաշրջիկից 6000 դոլար են կորզել քաղաքում շրջելու դիմաց
39- ամյա Էլիզաբեթ Ռոուզը Բաքվում դիմել է ոստիկանություն, հայտնելով, որ եկել է Ադրբեջան` հանգստանալու, սակայն սպասարկման ոլորտում բախվել է անհավանական բարձր գների հետ: Նա բողոքել է, որ հունիսի 22-ին Ռամին անունով տաքսիստը իրեն քաղաքով պտտեցրել է 1380 դոլարի դիմաց:
Հաջորդ օրը Իլգար անունով վարորդը իրենից կորզել է 5000 դոլար:
Ավելի ուշ ամերիկուհին հասկացել է, որ դա պարզապես խաբեություն էր:
Երկու երիտասարդ վարորդներն էլ անհետացել են ամերիկուհու և ոստիկանների տեսադաշտից :
Zham.am