Դատախազությունն արդեն պետք է գործ հարուցած լիներ Արմեն Սարգսյանի քաղաքացիության մասով. Արծվիկ Մինասյան. Տեսանյութ
Ես ուզում եմ հիշեցնել ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթը, երբ նա խոսում էր Արմեն Սարգսյանի քաղաքացիության մասին, բայց մենք տեսանք, թե ինչպես նա լռեց 2018-ից հետո: Այս մասին ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով մամուլի բացահայտմանը:
Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ շարունակեց՝ ասելով, որ դատախազությունը արդեն պետք է քրեական գործ հարուցած լիներ, նաև պետք է պարզել շրջանակները այն անձանց, ովքեր իմացել են, օժանդակել են կամ պարտակել են:
Մանրամասները՝ Yerevan.today-ի տեսանյութում