Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

Ինչ ինֆորմացիայի տիրապետում է Սերժ Սարգսյանը, տիրապետում եմ ես. սեղանիս դրված է. Փաշինյան. Տեսանյութ

NEWS.am-ը գրում է. Այն դրույթը, որը նախատեսում էր, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման ենթադրվող հանրաքվեին պետք է մասնակցեն ցանկացած ազգության ներկայացուցիչներ բնակչության այն համամասնությամբ, որը եղել են 1988թ, Կազանից հետո անհետացել է բանակցային փաստաթղթերից։ Այս մասին ընթացող առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախի Հանրային հեռուստատեսության այն հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀ-ն Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների վերաբերյալ՝ նկատի ունենալով այն, որ Հադրութը, Շուշին եւ Մարտակերտի որոշ բնակավայրեր նախկին ԼՂԻՄ սահմաններում են եղել՝ ի համեմատ, օրինակ, Քարվաճառի, Քաշաթաղի եւ մյուս տարածքների, որոնց կարգավիճակն իրավական տեսանկյունից վիճարկելի է։

«Էլի վերադառնում ենք այն թեմային, որը մեր նախորդ հարցազրույցից հետո շատ մեծ աղմուկի առիթ դարձավ։ Բանակցային գործընթացում մինչեւ 2018թ․ եւ դրանից հետո էլ երբեք ԼՂԻՄ-ը չի դիտարկվել միայն հայկական տարածք։ Ես հենց դա էի ասում ոչ էդքան ուղիղ նախորդ անգամ։ Շուշիի հարց եղել ա՞ բանակցություններում, թե չի եղել, հետո խոսեցի Մադրիդյան սկզբունքներում առկա սկզբունքի մասին, ըստ որի՝ ենթադրվող հանրաքվեին պետք է մասնակցեին ցանկացած ազգության ներկայացուցիչներ այն համամասնությամբ, որով եղել են 1988թ․։ Սա թարգմանաբար նշանակում է, որ եւ հայերը պետք է մասնակցեն Լեռնայի Ղարաբաղի ապագա ճակատագրի որոշմանը, եւ ԼՂԻՄ-ում ապրած ադրբեջանցիները։ Մի տարօրինակ փաստ վրա եմ ուշադրություն հրավիրում՝ էս հանգամանքը հետո բանակցային գործընթացից, թղթերից անհետանում ա, եւ ոչ թե Ադրբեջանն է բարձրաձայնում էդ հարցը, այլ ՀՀ-ն Սերժ Սարգսյանի ստորագրությամբ համանախագահներին, միջնորդներին է դիմում՝ ասելով, որ էդ դրույթը պետք է վերականգնել, անընդունելի է, որ այն չկա, պատկերացնում ե՞ք։ Այն դրույթը, որը նախատեսում է ադրբեջանցիների մասնակցություն ԼՂ կարգավիճակի որոշմանը, բանակցային թղթերից Կազանից հետո դուրս ա գալիս, չկա տենց արձանագրված, եւ այդ դրույթը վերադարձնելու միջնորդություն է ներկայացնում ոչ թե Ադրբեջանը, այլ Հայաստանը։ Ինչո՞ւ՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանը երազում էր, որ ադրբեջանցիները մասնակցեն ԼԵռնային Ղարաբաղի ճակատագրի որոշմանը՝ իհարկե ո՛չ, նա ուզում էր, որ վերադարձվի 1988թ․ համամասնության պահպանման մասին դրույթը, որովհետեւ 1988թ․ ԼՂ բնակչության 70 եւ ավելի տոկոսը հայկական բնակչություն է եղել։ Բանակցային գործընթացում 2016թ․ արձանագրում է, որ շատ կարեւոր բուֆեր ա կորսվել, որ կարող ա հարց առաջանա՝ մի րոպե, համամասնության հետ կապված խնդիր կա։ Դրա համար եմ նախորդ անգամ ասել, որ հայկական կողմը երբեք չի վիճարկել ադրբեջանցիների՝ հանրաքվեին մասնակցության հարցը, որոնք, ըստ բանակցային փաթեթի, պետք է Լեռնային Ղարաբաղի բնակիչներ լինեին։ Դա ես չեմ ստեղծել, նենց տպավորություն էր, թե դա իմ երազանքն էր, ես էդ ձեւակերպումը որպես ժառանգություն եմ ստացել։ Այդ դրույթը չի վերադարձվել՝ լղոզվել է, ինքը (Սերժ Սարգսյանը – խմբ․) ուզել է համամասնության բուֆերը պահի։ Ոչ մեկ չգիտի՝ ԼՂ-ից դուրս եկած 40 000 ադրբեջանցիները, օրինակ, 2017 կամ 2018թթ․ ինչքա՞ն են եղել։ Եթե հաշվի առնենք, որ այդ հանրաքվեն պետք է տեղի ունենա կողմերի համաձայնեցրած ժամկետներում, Ադրբեջանն ասում ա՝ շատ լավ, իմ պատկերացմամբ՝ առաջիկա 50-100 տարում հանրաքվե չի լինելու, ես էս գլխից ասում եմ։ Հայաստանն ասում է՝ համաձայն չեմ եւ պնդում են, որ այդ հանրաքվեն 5 տարի հետո պետք է լինի, Ադրբեջանն ասում է՝ կողմերի համաձայնությամբ պետք է ժամկետը որոշվի, չէ՞, ասում ա՝ հա, ասում ա՝ ես դրա հետ համաձայն չեմ, Հայաստանն էլ ասում ա՝ ես էլ համաձայն չեմ, Ադրբեջանն էլ ասում է՝ դե, համաձայն չես՝ ուրեմն ոչ 5 տարի հետո հանրաքվեն կլինի, ոչ էլ՝ 100։ Սրա մասին է խոսքը։ Շատ ավելի ուղիղ կարող եմ պատասխանել, բայց եկեք չանեմ դա, ես պատասխանեցի հարցին, ամբողջ ինֆորմացիան, որն անհրաժեշտ է հարցի ճշգրիտ պատասխանը տալու համար, ես արդեն տվեցի, մնացածը, խնդրում եմ, իրենք համադրեն»,- հայտարարեց Փաշինյանը։



Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>