Տաթևի վանքը Զանգեզուրի երկրաշարժից (1931) առաջ և հետո․ (լուսանկարներ)
1931 թվականի Զանգեզուրի երկրաշարժից (տեղի է ունեցել ապրիլի 27-ին, ունեցել 9 բալ ուժգնություն) հետո Տաթևի վանքը երկրաշարժից ավերվել է, քանդվել են սուրբ Գրիգոր Լուսավորիչ և սուրբ Աստվածածին եկեղեցիները, տաճարի գմբեթը, զանգակատունը, սյունասրահը։
Երկար տարիներ՝ խորհրդային իշխանության տարիներին, վանական համալիրը մնացել է լքված՝ անուշադրության մատնված լինելով իշխանությունների կողմից։ 1960-ականների ազգային վերածնունդից հետո՝ 1974 թվականից սկսած, վերակառուցվել են գրեթե բոլոր եկեղեցիները, տաճարի գմբեթը, նորոգվել բնակելի և տնտեսական շենքերը, պարիսպի մեծ մասը, զանգակատան առաջին հարկը։
Աղբյուր՝ Magaghat.am