Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ)
19
Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք». նոր կադրեր դատարանի մոտ տեղի ունեցած քաշքշոցից Ըստ բրիտանական Financial Times-ի` Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում Ըստ ամերիկյան Politico-ի՝ Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico Պատերազմ Արցախում
Պարզվել է, թե ով էր առավոտյան փչացրել Փաշինյանի կադրը. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրիում է «Այսօր շարասյունով գնում են նրանք, ում վրա դրվում է այդ պարտության և այդ գաղթի քաղաքական պատասխանատվությունը» «Վարչաբենդի» անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստանին» Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները ՔՊ-ն փախավ հանձնաժողովի նիստից Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին Քաղաքային իշխանությունը տապալածները Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) «Թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը «Պետք է շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին Պայթյուն և հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. կար երկու տուժած, մեկն աղբավայրի տնօրենն է Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել Անորակ ասֆալտ, թանկացումներ, խցանումներ, կոլլապս (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Փաշինյանը Ընդդիմադիրներին տանում են բանակ Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բшխվել է կայանված «Mazda»-ին. կա վիրшվոր Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում․ «Հրապարակ» «Շեֆ, Համոն... է-է-է՜, Եվրամիության էն կնիկը փողերը չի տալիս...»․ «Հրապարակ» Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը լեթարգիական քնի մեջ է․ կանոնադրություն են խախտում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ

Հետաքրքիր զարգացումներ ԱԺ-ում

Հունվարի 24-ին ԱԺ-ի ԿԳՄՍ հանձնաժողովում քննարկվելու է ՀՌՀ հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունը։ Այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ-ն այդ հանձնաժողովում ընտրեց ընդգծված իշխանամետ քաղաքական դիրքորոշում ունեցող բանաստեղծ Հակոբ Մովսեսին, որ բոլորովին վերջերս 1in.am-ին տված հարցազրույցում շարունակեց պնդել իր կեցվածքը՝ «Հայաստան» խմբակցությանը որակելով որպես պետության և իշխանության համար ողբերգություն:

Իշխանությունը, բնականաբար, Հակոբ Մովսեսին առաջարկեց ու ընտրեց հենց այն բանի համար, որ ընդգծված իշխանամետ է։ Հակոբ Մովսեսը բոլորովին հեռուստատեսության մասնագետ չէ, ավելին, իր ելույթից պարզ դարձավ, որ ինչ-որ առևտրային ՍՊԸ-ում է գնացել-եկել՝ որպես աշխատանք (ընկերները գործ են տվել)։ Ընդդիմադիր պատգամավորները խիստ կասկած հայտնեցին, որ իշխանությանը ամեն պատեհ ու անպատեհ առիթի գովերգող Հակոբ Մովսեսն անաչառություն կպահի իր նոր պաշտոնում, որտեղ, ի դեպ, օրենքով պահանջվում է քաղաքական չեզոքություն հանդես բերել։ Նա իր ելույթում էլ ասաց, որ մնում է իշխանամետ։

Մյուս թեկնածուն Արթուր Մանուկյանն էր, որը կրկին ընտրվեց՝ բացառապես ՔՊ-ի քվեարկությամբ։ Նա նախկին պատգամավոր է՝ «Իմ քայլը» խմբակցությունից, մինչև նախորդ տարվա հունիս ամիսը պատգամավորի կարգավիճակով քննադատում էր ընդդիմությանը, գովերգում իշխանությանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է։ Նրան իշխանությունն առաջադրել է, որովհետև մարդը իրենց թիմի անդամ էր, բայց ընտրությունների արդյունքում անգործ էր մնացել։ Արթուր Մանուկյանը բոլորովին մասնագետ չէ, ավելին, նա այնպիսի հակահիգիենիկ, հակաեթերային տեսահոլովակում է նկարվել, որ ՀՌՀ-ի շենքից կիլոմետրերով հեռու պետք է մնար։ Բայց նրան ընտրեցին ու հասկանում ենք, որ ընտրեցին հենց որպես ՔՊ անդամ, թիմի անդամ, մասնագետ չլինելու վրա աչք փակելով, ինչպես որ աչք են փակում իրենց գրեթե բոլոր կադրային հարցերում՝ չմասնագետներին տեղավորելով գործի։

Ինչ վերաբերում է Ռուբեն Հակոբյանին, թեև նա մասնագետ է, հեռուստառադիոմեդիայի ոլորտի հայտնի ներկայացուցիչներից է, ունի աշխատանքային երկար և լուրջ կենսագրություն, ինչն այս հանձնաժողովում ընդգրկվելու համար Օրենքի պահանջ է (1984-90թթ.՝ Հեռուստառադիոպետկոմում աշխատել է որպես ավագ խմբագիր, բաժնի վարիչ։ 90-91թթ. հիմնադրել և ղեկավարել ՀՀ ԳԽ Մամլո ծառայությունը։ Լինելով ԱԺ չորս գումարումների պատգամավոր, մշտապես ընդգրկված է եղել Լրատվության հարցերով զբաղվող հանձնաժողովներում։ Եղել է նաև Հայաստանի առաջին Գլխավոր հյուպատոսը Ռուսաստանում (Սանկտ Պետերբուրգ, 2000-2008թթ), Քաղաքական գիտությունների թեկնածու է), սակայն միևնույն է՝ իշխանությունը Ռուբիկ Հակոբյանի հարցում ևս չի շարժվելու մասնագետ լինել-չլինելու հանգամանքով։

Ռուբիկ Հակոբյանը միշտ եղել է ընդդիմադիր պատգամավոր, ընդդիմադիր քաղաքական գործիչ, բայց հատկապես կապիտուլյացիայից հետո չափազանց խիստ քննադատությամբ է հանդես գալիս իշխանության հասցեին։

Ռուբիկ Հակոբյանի թեկնածության քվեարկությունը լակմուսի թուղթ է իշխանության համար՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը պատրաստ է թույլ տալու, այդքան համարձակություն ունի թույլ տալու ՀՌՀ անդամի պաշտոնում ընտրել մարդու, որը ընդդիմադիր է, իրեն խիստ քննադատել է ու վստահաբար՝ էլի քննադատելու է։ Նիկոլ Փաշինյանը, որ լցնում է հանձնաժողովը իշխանապաշտ մարդկանցով, արդյո՞ք ունի այդքան համարձակություն՝ ընդդիմադիրի մուտք այնտեղ թույլ տալու։

Ռուբիկ Հակոբյանը, ինչպես նշեցինք, հեռուստատեսության մասնագետ է, բայց այս պահին իշխանությունը շարժվում է այլ նկատառումներով։

Հետաքրքիր է` ինչպիսի՞ դիրքորոշում կցուցաբերի հանձնաժողովը, որտեղ բացարձակ մեծամասնությունը ՔՊ-ի ներկայացուցիչներ են։

Yerevan.Today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>