Վեդիի ընտրությունները դասագրքային օրինակ են, թե ինչպես է ժողովրդավարության սկզբունքը ոտնահարվում. Վարդեւանյան. Տեսանյութ
Դիտել նաև
Հայաստանում Եկեղեցին և հոգևորականները հալածվում են, ո’չ ենք ասում այդ անարդարությանը. Արամ Ա
«Ի հեճուկս քաղաքական հետապնդումներին և կալանքներին՝ Մայր Աթոռը պաշտպանված է հասարակության կողմից»․ Արամ Վարդևանյան
Պառակտումի փորձերին մենք պետք է հավաքաբար ասենք՝ ոչ. Արամ Ա
ՔՊ-ականներն իրենց սրտի քահանայի համար «կլիենտուրա» են ապահովում
Տեր Արամը հարցաքննվել է
Վեդիում ընտրությունների օրինակը կարող է լինել դասագրքային օրինակ, թե ինչպես է ժողովրդավարության սկզբունքը, մեղմ ասած, ոտնահարվում: Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:
«Վեդիի բնակիչներն ասացին՝ X անձին չեն ուզում տեսնել համայնքի ղեկավար: Այդ X անձը եւ իր թիմակիցները որոշեցին սաբոտաժի ենթարկել ընտրության արդյունքները եւ դրանից հետո գործադիր իշխանությունը այդ նույն X անձին նշանակեցին պաշտոնակատար:
Վանաձորի օրինակը կա, երբ ընտրված համայնքի ղեկավարին կալանավորում են, որ չմասնակցի նիստին եւ այդ ձայնը չհաշվարկվի»,-ասաց նա:

