Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Իսպանական դասեր
18
Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել

«Դժվար չէ կռահել, թե վարչապետը ԵՊՀ որ ֆակուլտետը նկատի ուներ». Էդգար Ղազարյան

«Նիկոլ Փաշինյանի կրածիքով ՀՀ կառավարությունում պաշտոնավարում են 5-20 դոլար կաշառք տալով համալսարան ավարտած իրավաբաններ 2022 թվականի հունվարի 19-ին, ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանի հարցին, խուսափելով հարցին, ըստ էության, պատասխան տալուց, խոսել է Երևանի պետական համալսարանի ֆակուլտետներից մեկի պատերի տակ ծվարելով 5, 10, 15, 20, երբեմն ավելի շատ դոլարներ կաշառքներ տալու և վերցնելու մասին։ Եթե նման հայտարարություն աներ Երևանի պետական համալսարան ընդունված, սակայն չավարտած, նախկինում դատված մի անհաջողակ կիսագրագետ փողոցային խուժան, ապա կարելի էր ինչ-որ կերպ դա հասկանալ, սակայն երբ դա հայտարարում է մի պաշտոնյա, ով պետություն է ղեկավարում և որի անմիջական ենթակայության տակ գործում են իրավապահ մարմինների համակարգեր (ՀՀ ոստիկանություն ու ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը), նշանակումներ է անում այլ իրավապահ մարմիններում, ապա դա այլևս պետական մակարդակով խեղկատակություն հիշեցնող անպատասխանատվություն է։

Այն դեպքում, երբ պատգամավորի հայրը երկար տարիներ ղեկավարում է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը, դժվար չէ կռահել, թե ուղիղ խոսք և մեղադրանք հնչեցնելու քաջություն չունեցող վարչապետը ԵՊՀ որ ֆակուլտետը նկատի ուներ։ Հատկանշական է սակայն, որ այդ հարցուպատասխանի ընթացքում և դրանից արդեն մեկ օր հետո, որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել Նիկոլ Փաշինյանի անմիջական ենթակա բազմաթիվ պաշտոնյաներ, ովքեր սովորել են Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում։ Մասնավորապես, այդ ֆակուլտետի շրջանավարտներ են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ՀՀ Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։ ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտներ են նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահներ Հերիքնազ Տիգրանյանը, Արման Եղոյանը, Վլադիմիր Վարդանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության բազմաթիվ պատգամավորներ։ Նիկոլ Փաշինյանի անպատասխան մնացած այդ հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ առնվազն նրանք ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետը կարողացել են ավարտել միայն 5, 10, 15, 20, երբեմն ավելի շատ դոլարներ կաշառքներ տալու շնորհիվ։ Մարդը, ով չի կարողացել ավարտել Երևանի պետական համալսարանը, ատելությամբ է լցված կրթության նկատմամբ, մարդ, ով չի կարողացել իր կյանքում մի օգուտ տված լինել իր հայրենիքին, ատելությամբ է լցված հայրենիքի նկատմամբ, մարդ, ով չի կարողացել ոչինչ արարել, ատելությամբ է լցված բոլորի նկատմամբ։ Դրա համար էլ նա փորձում է քանդել, ավիրել և

և ոչնչացնել ամեն ինչ, ինչ տեսնում է շուրջբոլորը․ բանակ, կրթություն, տնտեսություն․․․ ամեն ինչ, ընդհուպ մինչև ողջ պետությունը»։

 

 

Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>