Սիեթլ-Պեկին չվերթի ժամանակ տղամարդը վիրավորել է 3 մարդու և փորձել ներխուժել օդաչուի խցիկ
CNN-ի փոխանցմամբ,ամերիկյան Delta Air Lines ավիաընկերության Սիեթլ-Պեկին ավիաչվերթի ժամանակ տղամարդը փորձել է ներխուժել օդաչուի խցիկ։ Նրա գործողությունների հետևանքով 3 մարդ վնասվածքներ է ստացել՝ այդ թվում անձնակազմի մեկ անդամ:
Ինչպես փոխանցում է աղբյուրը` ինքնաթիռը ստիպված է եղել շրջվել և վերադառնալ օդանավակայան:
Ավիաընկերությունից հայտնել են, որ ստիպված են եղել իջեցնել ուղևորներից մեկին՝ «անվտանգության նկատառումներից ելնելով», սակայն չեն մանրամասնել ստեղծված իրավիճակի մասին:
Օդանավակայանում տղամարդը ձերբակալվել է: