Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա
Դիտել նաև
Իրանը հերքել է օդային տարածքի փակման մասին տեղեկությունները
Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցույց տալ․ ՀՀ-ում Իրանի դեսպանություն
Ըստ բրիտանական The Guardian-ի՝ Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում
Իրանի շուրջ զարգացումներում այսօր, ըստ էության, «լճացած» իրավիճակ է. Ոսկանյան
Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին չորեքշաբթի ժամանել է Մոսկվայի օդանավակայաններից մեկը Ռուսաստան պաշտոնական այցի շրջանակներում։ Այս մասին հայտնում է Իրանի կառավարության մամուլի ծառայությունը։
«Ռաիսին, ով Ռուսաստան է մեկնել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի պաշտոնական հրավերով՝ տնտեսական, քաղաքական եւ մշակութային համագործակցության զարգացման նպատակով, րոպեներ առաջ ժամանել է Մոսկվայի օդանավակայան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նախատեսվում է, որ հունվարի 19-ին Իրանի նախագահը բանակցություններ կվարի Պուտինի հետ։ Հունվարի 20-ին նախատեսված է Ռաիսիի ելույթը Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայում եւ Մոսկվայի Տաճարային մզկիթում։

