Նազարբաևը հայտնվեց. «2019 թվականին ես լիազորություններս փոխանցել եմ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և այդ ժամանակվանից թոշակառու եմ». Տեսանյութ
Դիտել նաև
Ղազախստանի նախագահը կժամանի Երևան
Տոկաևը հույս է հայտնել, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի
Արտահերթ ընտրությունների միջոցով Տոկաևը փորձում է ազատվել ոչ միայն Նազարբաևից, այլև Պուտինի ազդեցությունից
Ղազախստանը չի թաքցնում «Մեծ Թուրան» ստեղծելու ցանկությունը. Տեսանյութ
Ինչո՞ւ է «դաշնակցային» Ղազախստանը փորձում ազատվել Ռուսաստանի ազդեցությունից
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն երկակարատև դադարից հետո այսօր հայտնվել է, և հայտարարել է, որ ինքը ներկայումս թոշակառու է և վաստակած հանգստի մեջ է երկրի մայրաքաղաքում և ոչ մի տեղ չի գնացել։
«Արձագանքելով ինձ ուղղված բազմաթիվ դիմումներին և ԶԼՄ-ներում հրապարակումների հետ կապված՝ հայտնում եմ, որ 2019 թվականին լիազորությունները փոխանցել եմ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և այդ ժամանակվանից թոշակառու եմ։ Իսկ այժմ վաստակած հանգստի մեջ եմ։ Ղազախստանի մայրաքաղաքում եմ, և ես ոչ մի տեղ չեմ գնացել», - ասաց նա երեքշաբթի օրը հրապարակված ուղերձում:
Նազարբաևը շնորհակալություն է հայտնել Ղազախստանի ժողովրդին բարեփոխումների և արդիականացման գործընթացին աջակցելու համար, որը նա հետապնդում էր որպես պետության ղեկավար։
Մանրամսները՝ տեսանյութում:
Zham.am