Միայն վերջին 11 օրվա մեջ բանակում 4-րդ զոհը, իսկ ՔՊ պետ Փաշինյանն ասում է՝ «բանակը դինամիկ զարգանում է» ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը կրկին դիմել է դատական համակարգին Նիկոլական «Իրական Հայաստանը» իրականում ամբողջապես Ադրբեջանին ենթարկվող կեղծ մի միավորման ստեղծման ծրագիր է. Զուրաբյան
24
Պապիկյանը նախարար է, բայց Պապիկյանը միակ մեղավո՞րն է... Այս դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, չորրորդ հանրապետությունը իրականություն է. Փաշինյան 49 տոկոսանոց, ոչ լեգիտիմ կառավարության ղեկավարը ԱԺ-ում ներկայացնում է Հայաստանի զրոյացման ծրագիրը Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունը «այնքան է խելառել իրենց անպատժելիությունից», որ արդեն էական չէ՝ կա հանցանք, չկա հանցանք. Աշոտյանի պաշտպան Պապիկյանը նախարար է, բայց Պապիկյանը միակ մեղավո՞րն է... Տեղանունների մասին Փաշինյանի բերած օրինակները նույնպես պատահական չեն... Այս պահին ՀՀ ոչ լեգիտիմ խորհրդարանում տեղի է ունենում Հայաստանի՝ Արևմտյան Ադրբեջանի վերափոխման գործընթաց Միայն վերջին 11 օրվա մեջ բանակում 4-րդ զոհը, իսկ ՔՊ պետ Փաշինյանն ասում է՝ «բանակը դինամիկ զարգանում է» Մոսկվան պատրաստ է կառուցողական երկխոսություն սկսել Երևանի հետ բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ․ Օվերչուկ ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը կրկին դիմել է դատական համակարգին Կոնցլագերում ստելն ու ֆռացնելն այլևս նշանակում է ադապտացիա «Դուք ձեր ծրագիրն էլ չեք կարդացել, գրված է՝ Նախիջևան». Խաչատրյանը՝ Փաշինյանին Հայաստանը մտադիր է մոտ ժամանակներս սկսել ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու գործընթացը. 49 տոկոս ձայն ստացած Ն.Փաշինյան Ռուսաստանը արձագանքել է ՀԱՊԿ-ի և ԵՄ–ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին՝ հիշեցնելով Թուրքիայի փորձը Նիկոլական «Իրական Հայաստանը» իրականում ամբողջապես Ադրբեջանին ենթարկվող կեղծ մի միավորման ստեղծման ծրագիր է. Զուրաբյան Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Այս դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, չորրորդ հանրապետությունը իրականություն է. Փաշինյան 10 օրում մահվան 3-րդ դեպքը բանակում. 22-ամյա երևանցի Էդգարը ծառայում էր եղբոր հետ Հրազենային վնասվածքից մահացած զինվոր Էդգար Գեւորգյանը ծառայում էր կրտսեր եղբոր հետ Այսօր ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում՝ հասնելով +40°C 49 տոկոսանոց, ոչ լեգիտիմ կառավարության ղեկավարը ԱԺ-ում ներկայացնում է Հայաստանի զրոյացման ծրագիրը Բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են. Տիգրան Աբրահամյան Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը. Մարտուն Գրիգորյանը՝ ՔԿՀ-ից Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Ինքն իր համար՝ մինչև նոր աղետ. Վահե Հովհաննիսյան

Վերջին աղետից մինչև հաջորդը Հայաստանն ապրում է ինքնահոսով. Կա Նիկոլ՝ ինքն իր համար, իր անձնական հեռանկարի խնդիրներով զբաղված, կա պատահական մարդկանցից կազմված, ինքն իր համար կառավարություն, որը մեծ հաշվով ոչ մի բան չի անում, կա ինքն իր համար ՔՊ մեծամասնություն՝ կազմված տարբեր տեսակներից՝ քացի տվող, ավելի սոլիդ, շփոթված, կասկածը մեջը, հստակ շահ հետապնդող և այլն։ Բայց, մեծ հաշվով, դա բովանդակային մեծամասնություն չէ։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Կա ընդդիմություն՝ ինքն իր համար, ֆորմալ առումով՝ երկու դաշինքից, բայց իրականում բազմաթիվ «ենթաշտամերով», յուրաքանչյուրն իր հաշվարկով, շահով, հարաբերություններով։

Կա ինքն իր համար բանագնաց, որը պետք է բանակցի Թուրքիայի հետ՝ Հայաստանի ու ողջ հայ ժողովրդի պատմության անունից, ու հանդես է գալիս հայաթի ջահելի վարքագծով։ Ու սա ոչ թե մտահոգություն, այլ ավելի պարզ՝ անգամ վախ չի առաջացնում հայ հասարակության մեջ։

Կա օրենքի նախագիծ՝ առձեռն շրջանառության մասին, որը վերաբերելու է բոլորին, բայց այն ինքն իր համար է քննարկվում։ Եվ երբ մեծահարուստ պատգամավորը պաշտպանում է այն, հասարակության լայն շերտերի կողմից չկա ոչ մի հակազդում, որ Հայաստանում մեծ մասն ապրում է Մոսկվայից Վլադիվոստոկ բորդյուր սարքելու կամ շինարարությունից առձեռն եկող կամ Գլենդելից ուղարկվող կանխիկ փողերով։ Ոչ ոք չի ասում նաև, որ գովերգվող վարկային պորտֆելում ահռելի տեղ են զբաղեցնում սպառողական  վարկերը, որոնք լուրջ ռիսկ են թե´ բանկերի, թե´ ողջ տնտեսության համար։

Կա ինքն իր համար ՏԻՄ ընտրություն, որին ԱԺ տիտղոսային ընդդիմությունը չի մասնակցում։ Փոխարենը մասնակցում են տեղական էլիտաները։ Սա մի առանձին աբսուրդ է, բայց ավելի մեծ աբսուրդ է, որ նրանք հաղթում են իշխող ուժին։ Եվ անմիջապես ինքն իր համար գործող իրավապահ համակարգը սկսում է նրանց վրա քրեական գործել հարուցել ու բանտարկել։ Ինքն իր համար ապրող Նիկոլն էլ իր պարտված թիմակիցներին նշանակում է համայնքապետեր։

Ու այս պայմաններում, ինքն իր համար գյուղապետը, որը երկու օր առաջ ընդդիմադիր էր, մեկ էլ դառնում է ՔՊ-ական։

Կան նաև ինքն իր համար Աննա Դանիբեկյան, որն ունի պոդիում դուրս գալու ֆիքսված օրեր՝ ամեն երեքշաբթի։ Այդ դատը ոչ մեկին պետք չէ, ոչ մեկին հետաքրքիր չէ, ակնհայտորեն՝ նույնիսկ Նիկոլին ու Սիլվային, բայց շարունակվում է։

Մենք սրընթաց կորցնում ենք ամբողջական պետության և ամբողջական հասարակության հատկանիշները։ Եթե Թուրքիայի հետ բանակցողի վարքագիծը էլեմենտար վախ ու, հետևաբար, ընդվզում չի առաջացնում հասարակության շերտերում, կարելի է մտածել, որ Ալիևի առաջ քաշած նոր պայմանները, ժամկետները և սպառնալիքները նույնպես որևէ անհանգստություն չեն առաջացնում։ Ու երբ մի օր գա նոր աղետը, Նիկոլն իր սիրած ժանրում հանգիստ կասի՝ «բայց Ալիևը պարզ ասում էր, մարդը հրապարակային ասում էր, բա էն ժամանակ ռեակցիա տայիք, հիմա ի՞նչ եք վրես նայում»։

Նկարագրվածի մեջ ոչ մի հեգնանք չկա. սա պետականության ծանր ճգնաժամ է, որը պահանջում է ոչ ստանդարտ քայլեր։ Սա առաջին հերթին պահանջում է կոնսոլիդացիոն հռետորաբանությամբ լիդերներ, կոնսոլիդացիոն բովանդակությամբ քաղաքական-հանրային պրոցես։ Հակառակ դեպքում մենք՝ լայն հանրությունը, մեր պահվածքով ամեն օր ապացուցում ենք, որ այլևս ունակ չենք ընդվզել, որ քանդված են հասարակական ընդվզման բոլոր մեխանիզմները։ Սոցցանցային հատուկենտ հիստերիկ դրսևորումները միայն նպաստում են դրան, քանի որ ստեղծում են ընդվզման կեղծ տպավորություն, որը երբևէ չի ունենում որևէ հետևանք։ Ընդվզումը տանը թաշկինակի մեջ լացելը չէ։ Ընդվզումը խիստ մոտիվացված ռեակցիա է, բողոքը բոլորովին այլ դրսևորում պետք է ունենա, որպեսզի ազդի պրոցեսների վրա։ Եվ այն պահանջում է նաև որոշակի ռիսկ, գոնե՝ կոմֆորտի։ Որևէ հերթական ստատուս, ելույթ, հայտարարություն կամ զեկույց չեն կարող փոխել իրերի ընթացքը, եթե չեն ուղեկցվում կոնկրետ գործողություններով։ Ընդվզող մարդը, սոցցանցում լացակումած կամ ապոկալիպտիկ ստատուս գրելուց հետո անմիջապես չի անցնում կյանքի բնականոն ռեժիմին, մանավանդ, որ կյանքը ո´չ այդ պահին, ոչ՝ մոտ հեռանկարում բնականոն լինելու որևէ շանս չունի։

Ընդվզումը չի կարող ենթադրել՝ անձնական կոմֆորտի հարցերը լուծել, հեռու մնալ ամեն ինչից, մշտապես լինել դիտորդ ու մեղադրել ուրիշներին, թե ինչու մի բան չեն անում՝ «սրանցից պրծնելու համար»։

Հիմա վտանգը պետության կորուստն է, մեր ընտանիքների անվտանգությունը, մեր հայրենիքի չլինելը. պետք է սա գիտակցել ու որոշում կայացնել՝ անհատական և կոլեկտիվ մակարդակներով։ Հենց սա գիտակցենք, պրոցեսի բովանդակությունը կփոխվի, և ընդդիմադիր պրոցեսից կվերածվի հասարակական զանգվածային պրոցեսի։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>