Գարեգին Երկրորդի տնօրինությամբ կատարվել են նորաօծ եկեղեցականների նշանակումներ
Դիտել նաև
«Պատրաստվո՞ւմ եք դիմակայել նոր հարձակումներին». լրագրողը՝ Գարեգին Բ-ին
Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Վրաստան արգելելը հարված էր մեր երկրի միջազգային վարկանիշին. տեր Եսայի
Հրավեր են ուղարկել Գարեգին 2–րդին մասնակցելու Իլյա 2–րդի հուղարկավորությանը, սակայն նրան թույլ չեն տալիս լքել երկիրը
Վեհափառին կալանավորելու սպառնալիք–մեսիջներ են փոխանցում Մայր աթոռին
Կտապալի արդյոք իշխանությունը՝ Վեհափառի հրավիրած եպիսկոպոսաց ժողովը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են նորաօծ եկեղեցականների նշանակումները:
Արժանապատիվ Տ. Տրդատ քահանա Գրիգորյանը ծառայության է նշանակվել ՀՀ Զինված ուժերում,
Արժանապատիվ Տ. Սեպուհ քահանա Հակոբյանն ու Տ. Հովհան քահանա Հովհաննիսյանը ծառայության են կոչվել Արցախի թեմում,
Արժանապատիվ Տ. Տիրան քահանա Նահապետյանը ծառայության կանցնի Մասյացոտնի թեմում,
Արժանապատիվ Տ. Արտավազդ քահանա Սիմոնյանն իր ծառայությունը կբերի Գուգարաց թեմում,
Արժանապատիվ Տ. Ներսես քահանա Աշուղբաբյանը և Տ. Արամ քահանա Կարապետյանը ծառայության են նշանակվել Վայոց Ձորի թեմում,
Արժանապատիվ Տ. Տիգրան քահանա Հակոբյանը ծառայության է կոչվել Սյունյաց թեմում, Արժանապատիվ Տ. Մաղաքիա քահանա Գևորգյանն իր ծառայությունը կիրականացնի Արագածոտնի թեմում,
Արժանապատիվ Տ. Արտաշես քահանա Հակոբյանն իր ծառայությունը կբերի Ուկրաինայի հայոց թեմում,
Արժանապատիվ Տ. Հուսիկ քահանա Դոխոլյանը ծառայության է կոչվել Գեղարքունյաց թեմում։

