Միայն վերջին 11 օրվա մեջ բանակում 4-րդ զոհը, իսկ ՔՊ պետ Փաշինյանն ասում է՝ «բանակը դինամիկ զարգանում է» ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը կրկին դիմել է դատական համակարգին Նիկոլական «Իրական Հայաստանը» իրականում ամբողջապես Ադրբեջանին ենթարկվող կեղծ մի միավորման ստեղծման ծրագիր է. Զուրաբյան
24
Պապիկյանը նախարար է, բայց Պապիկյանը միակ մեղավո՞րն է... Այս դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, չորրորդ հանրապետությունը իրականություն է. Փաշինյան 49 տոկոսանոց, ոչ լեգիտիմ կառավարության ղեկավարը ԱԺ-ում ներկայացնում է Հայաստանի զրոյացման ծրագիրը Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունը «այնքան է խելառել իրենց անպատժելիությունից», որ արդեն էական չէ՝ կա հանցանք, չկա հանցանք. Աշոտյանի պաշտպան Պապիկյանը նախարար է, բայց Պապիկյանը միակ մեղավո՞րն է... Տեղանունների մասին Փաշինյանի բերած օրինակները նույնպես պատահական չեն... Այս պահին ՀՀ ոչ լեգիտիմ խորհրդարանում տեղի է ունենում Հայաստանի՝ Արևմտյան Ադրբեջանի վերափոխման գործընթաց Միայն վերջին 11 օրվա մեջ բանակում 4-րդ զոհը, իսկ ՔՊ պետ Փաշինյանն ասում է՝ «բանակը դինամիկ զարգանում է» Մոսկվան պատրաստ է կառուցողական երկխոսություն սկսել Երևանի հետ բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ․ Օվերչուկ ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը կրկին դիմել է դատական համակարգին Կոնցլագերում ստելն ու ֆռացնելն այլևս նշանակում է ադապտացիա «Դուք ձեր ծրագիրն էլ չեք կարդացել, գրված է՝ Նախիջևան». Խաչատրյանը՝ Փաշինյանին Հայաստանը մտադիր է մոտ ժամանակներս սկսել ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու գործընթացը. 49 տոկոս ձայն ստացած Ն.Փաշինյան Ռուսաստանը արձագանքել է ՀԱՊԿ-ի և ԵՄ–ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին՝ հիշեցնելով Թուրքիայի փորձը Նիկոլական «Իրական Հայաստանը» իրականում ամբողջապես Ադրբեջանին ենթարկվող կեղծ մի միավորման ստեղծման ծրագիր է. Զուրաբյան Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Այս դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, չորրորդ հանրապետությունը իրականություն է. Փաշինյան 10 օրում մահվան 3-րդ դեպքը բանակում. 22-ամյա երևանցի Էդգարը ծառայում էր եղբոր հետ Հրազենային վնասվածքից մահացած զինվոր Էդգար Գեւորգյանը ծառայում էր կրտսեր եղբոր հետ Այսօր ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում՝ հասնելով +40°C 49 տոկոսանոց, ոչ լեգիտիմ կառավարության ղեկավարը ԱԺ-ում ներկայացնում է Հայաստանի զրոյացման ծրագիրը Բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են. Տիգրան Աբրահամյան Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը. Մարտուն Գրիգորյանը՝ ՔԿՀ-ից Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

ՔՊ–ական պատգամավորներն առաջարկում են կրճատել ժառանգություն ստանալու ժամկետները

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Տաթևիկ Գասպարյանը, Լենա Նազարյանն ու Նարեկ Բաբայանը առաջարկում են օրենսդրական կարգավորումներով կրճատել ժառանգատուների մահվան դեպքում ժառանգություն ստանալու ժամկետները։ ԱԺ–ում ներկայացնելով «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, պատգամավոր Լենա Նազարյանն ասաց, որ ներկայիս օրենսդրության համաձայն՝ ժառանգությունը կարող է ընդունվել քաղաքացու մահվան օրվանից վեց ամսվա ընթացքում:

«Այսինքն՝ քաղաքացին մահացավ, սահմանված է վեց ամիս, որ հնարավոր լինի ստանալ այդ անձի ժառանգությունը, սակայն այն դեպքում, երբ անձը մահացել է պատերազմի ժամանակահատվածում, տևական ժամանակ մահացած անձի ինքնությունը չի պարզվել, ապա այդ դեպքում ժառանգություն ընդունելը դառնում է շատ բարդ, որովհետև ժառանգություն ստացողը բաց է թողնում օրենքով սահմանված վեց ամսվա ընթացքում նոտարին դիմելու հնարավորությունը»,- պարզաբանեց պատգամավորը:

Նա նշեց, թե այս խնդրին բախվել են 2020 թվականի պատերազմում զոհված ու տևական ժամանակ ինքնությունը չպարզված անձանց հարազատները:

Իշխանական պատգամավորները հիմա ներկայացնում են լուծում՝ այն դեպքում, երբ քաղաքացու ինքնությունը չի հաստատվել մահվան պահից առնվազն մեկ ամսվա ընթացքում, ժառանգության բացման օրը պետք է համարել ոչ թե մահվան օրը, այլ՝ մահվան պետական գրանցման օրը, որ ժառանգը կարողանա ստանալ ժառանգությունն ու կաշկանդված չլինի վեցամյա ժամկետով:
Նազարյանը նշեց նաև, որ այս լուծումը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ արդեն իսկ կա ժառանգություն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին նոտարին ներկայացված դիմումը: Առաջարկվող նախագծով բանկային հաշվին եղած գումարն էլ է համարվում ժառանգություն, և այս նախագիծը կօգնի ստանալ գումարը:

Լենա Նազարյանը չի տիրապետում վիճակագրությանը, թե քանի հոգի կարիք ունի այս նախագծի, սակայն իրեն հայտնի է մեկ դեպք ու հենց այդ մեկ հոգու համար էլ նախաձեռնել է այս փոփոխությունը:

Հարակից զեկուցողը՝ Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանն էլ ասաց, թե այս նախագծով որոշակի դատական քաշքշուկից ազատում են մարդկանց, ում այս օրենքը վերաբերելի կլինի:

Նախագիծը քննարկվել է հանձնաժողովում ու ստացել դրական եզրակացություն: Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանն էլ նշեց, որ նախագծի 2-րդ հոդվածով կարգավորվել են բոլոր այն իրավիճակները, երբ անձինք, որոնց ինքնությունը նույնականացվել է ու նրանք արդեն ժառանգություն ընդունելու կամ հրաժարվելու դիմումներ արդեն ներկայացրել են նոտարներին:

«Կարգավորվել են նաև այն իրավիճակները, որ եթե նշված կատեգորիայի անձանց համար ժառանգատուների ժառանգությունը ընդունելու համար դիմումները ներկայացվել են, ապա ժառանգության վեց ամսվա ժամկետի հոսքը պետք է սկսվի այս օրենքի ուժի մեջ մտնելու պահից»,- նշեց Գրիգորյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>