ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Թուրքական հատուկ ծառայությունները Ռուբեն Ռուբինյանին նախապատրաստել են հենց այս գործընթացին. Հայկ Դեմոյան. Տեսանյութ

ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը կայացավ Հայաստանի և Թուրքիայի բանագնացների առաջին հանդիպումը 2009 թվականի ցյուրիխյան գործընթացներից հետո հայ-թուրքական պաշտոնական առաջին ուղիղ հանդիպումն էր և տևեց 1.5 ժամ, իսկ ավարտից հետո Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարությունները տարածեցին նույն բովանդակությամբ հայտարարություն։

«Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։ Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով»,-նշված էր Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայալեզու հաղորդագրության մեջ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով վերը նշված գործընթացին, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը նշեց, որ տարածված նույնաբովանդակ, միօրինակ հայտարարությունները հերթական անգամ ապացուցում են, որ դրանք նախապես են գրվել՝ մինչև հանդիպումը և նախապես համաձայնեցվել են, որպեսզի չկրկնվի Ցյուրիխում արձանագրված միջադեպը, երբ հայկական կողմն իր տարածած հայտարարությամբ պնդում էր մեկ բան, ինչին համաձայն չէր թուրքական կողմը։

«Բայց անկախ այդ հայտարարություններից, ակնհայտ է՝ բուն գործընթացն անհամաչափ է, որովհետև թուրքական կողմն արդեն իսկ հրապարակած նախապայմանները կարող է ավելացնել. կարող է պնդել, օրինակ, Ախուրյանի ջրամբարի ռեժիմը փոխել, կամ Ամասիայի գյուղեր բերել թուրք ներդողների, կամ հայտարարել, որ հայկական ատոմակայանը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար, և ամբողջ խնդիրն այն է, որ մենք այս ամենին ի պատասխան ոչինչ չունենք ասելու։ Որքան պետք է քաղաքականապես բոբիկ լինել, որ քո բուն ցանկությունը՝ առևտուր Թուրքիայի հետ, բացեիբաց ասես՝ լինելով պարտված կողմ։ Ու հենց այս բոբիկությունից է օգտվում Թուրքիան»,-ասաց պատմական գիտությունների դոկտորը։

Նրա փոխանցմամբ՝ վտանգավոր է Հայաստանում տիրող այն մանկամտությունը, որ Վաշինգտոնն ու Ռուսաստանը, եթե կողմ են Թուրքայի հետ հարաբերությունների կարգավորմանը, ուրեմն մենք կարող ենք Թուրքիայի հետ համարժեք քաշային կարգավիճակում լինել, մինչդեռ այդպես չէ, ցանկացած պահի Թուրքիան կարող է դուրս գալ ու տանել սեփական օրակարգը, որովհետև մենք գործ ունենք կայսրության հետ, որը գիտի, որ Հայաստանի համար այսօր թվացող տնտեսական առավելությունը վաղը դառնալու է լուծ։

«Դրանից բացի, վաղը լինելու է պայքար, թե ո՞վ է լինելու հայ-թուրքական հարաբերությունների դիլերը. վաղը գնալու է պայքար Արևմուտքի և Ռուսաստանի միջև»,-ասաց Դեմոյանը՝ նշելով, որ ի թիվս այս ու այլ վտանգների՝ Հայաստանի իշխանությունն ամենևին էլ հետաքրքրված չէ հայկական շահով, ու դրա ապացույցը նշանակված բանագնացն է նաև։

«Թուրքական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում է եղել Ռուբեն Ռուբինյանը, որպեսզի նրան նախապատրաստեն հենց այս գործընթացին»,-փոխանցեց պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>