Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը
19
Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք». նոր կադրեր դատարանի մոտ տեղի ունեցած քաշքշոցից Ըստ բրիտանական Financial Times-ի` Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում Ըստ ամերիկյան Politico-ի՝ Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico «Ձեր սկզբունքային դիրքորոշումը արժանի է բարձր գնահատանքի» Պատերազմ Արցախում
Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) «Թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը «Պետք է շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին Պայթյուն և հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. կար երկու տուժած, մեկն աղբավայրի տնօրենն է Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել Անորակ ասֆալտ, թանկացումներ, խցանումներ, կոլլապս (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Փաշինյանը Ընդդիմադիրներին տանում են բանակ Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բшխվել է կայանված «Mazda»-ին. կա վիրшվոր Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում․ «Հրապարակ» «Շեֆ, Համոն... է-է-է՜, Եվրամիության էն կնիկը փողերը չի տալիս...»․ «Հրապարակ» Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը լեթարգիական քնի մեջ է․ կանոնադրություն են խախտում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը՝ Փաշինյանին․ «Փախել են Ձեր ղեկավարությամբ․ դե ասեք՝ ինչ եք պայմանավորվել» Ահազանգ․ Արաբկիրում կոյուղաջուր է հոսում (տեսանյութ) Նիկոլը շատ լավ գիտի, որ երեք առաջատար ընդդիմադիր ուժերի՝ «Ուժեղ Հայաստանի», ԲՀԿ-ի և «Հայաստան» դաշինքի համատեղ վարկանիշն այս պահին մոտ է 50 տոկոսին Տրանսպորտային աբսուրդ․ քաղաքացին չի կարողանում հասնել վալիդատորին, ուր մնաց՝ վճարի․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներից (տեսանյութ) Երաշխավորված խաղաղությունը պատերազմի դուռը վերջնականապես փակելն է (տեսանյութ)

ՀՀՇ֊ն իր մեջ ազգային գաղափարախոսություն չէր պարունակում, և դա ստեղծելու խնդիրը մնաց. Վ. Մանուկյան

Yerkir.am-ը ներկայացնում է հասարակական-քաղաքական, պետական ականավոր գործիչ, Խորհրդային Հայաստանի վերջին և անկախ Հայաստանի առաջին վարչապետ (1990-1991 թթ.), ՀՀ պաշտպանության նախարար (1992-1993 թթ.) Վազգեն Մանուկյանի՝ «Անդրադարձ» թերթին (17 հուլիսի, 1991 թ.) տրված մեկնաբանությունը:

-Պարո՛ն վարչապետ, շատերին է հայտնի, որ Դուք եղել եք ՀՀՇ-ի գաղափարախոսը: Այս օրերին, երբ շշուկներ են տարածվում, որ ՀՀՇ-ի կազմից հեռացրել են Ձեզ, Դավիթ Վարդանյանին, Արշակ Սադոյանին, Աշոտ Մանուչարյանին, խնդրում ենք պարզաբանել. Դու՞ք եք հրաժարվել Ձեր գաղափարախոսությունից, թե՞ ՀՀՇ-ն է հրաժարվել իր գաղափարախոսությունից:

 

-Հայոց Համազգային Շարժումը բավականին մեծ շարժում է, որի մեջ ներգրավված են տարբեր մտածողության տեր մարդիկ, որոնք համախմբվել են նույն գաղափարների շուրջը:

Վերջիվերջո, ամեն մի շարժում, որը տրամաբանական անհրաժեշտություն է, դառնում է կուսակցություն: Ամեն մի կուսակցության մեջ լինում է Լենին-Ստալին, Ստալին-Տրոցկի, Կիրովի սպանություն, և դա գիտե՞ք ինչ է. ստանդարտ մտածողություն: Ինձ համար կուսակցական պատկանելությունը երբեք նշանակություն չունի: Եթե Կոմունիստական կուսակցությունը կամ Դաշնակցությունը իրականացնեն այն գաղափարները, որոնք ես համարում եմ ճիշտ, նրանց և որևէ ուրիշ կուսակցության միջև տարբերություն չեմ դնի: Ես ինձ չեմ համարում որևէ կուսակցության պատկանող. ես հայ եմ, որն ունի իր մտածողությունը: Ցավով եմ տեսնում, որ հիմա մարդիկ դառնում են ուղղակի կուսակցության անդամ: Եթե մտել են ՀՀՇ-ի մեջ, այդ գաղափարախոսությունից գաղափար ունե՞ն, կամ կոմունիստական կուսակցության անդամները Կոմկուսի գաղափարախոսության մասին գաղափար ունե՞ն: Գիտե՞ք, մեր բակում կային թույլ տղաներ, նրանք երազում էին ներգրավվել ՊԱԿ-ի մեջ, որպեսզի իրենց մեջքին ուժ լինի: Թույլերը սիրում են համախմբվել՝ դառնալ ոհմակ: Ես թույլ մարդ չեմ եղել և երբեք անհրաժեշտություն չեմ զգացել ոհմակների մեջ լինել:

Ինչ վերաբերում է Հայոց Համազգային Շարժման գաղափարախոսությանը, ես մի անգամ արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ այն չեմ համարում գաղափարախոսություն: Այնտեղ գրված են Հայոց Համազգային Շարժման գաղափարական սկզբունքները. դրանք պարզ քաղաքական գաղափարներ են, որոնք ցանկացած ֆրանսիացի եթե կարդա, կասի՝ ինչու՞ եք սա գրել, սա պարզ քաղաքական ճշմարտություն է: Բայց, քանի որ հայերս երկար ժամանակ պետություն չենք ունեցել և խոր զգացմունքային վիճակի մեջ ենք ընկել 1915 թ. հետո, մեզ համար դա մի քիչ անսպասելի էր հնչում և անունը դրեցինք գաղափարախոսություն: Իրականում սա քաղաքական լիկբեզ էր և իր մեջ ազգային գաղափարախոսություն չէր պարունակում: Օրինակ՝ ասում են պահանջատիրություն: Պետությունը, պետության ղեկավարը չի կարող պահանջատիրության հիմքերի վրա լինել, որովհետև դա կործանարար կլինի Հայաստանի համար: Բայց սա հո չի՞ նշանակում, որ հասարակական կազմակերպությունները պիտի պահանջատիրություն չունենան: Կար երկրորդ փուլը, որը չիրականացվեց: Երբ մենք ստեղծում էինք Հայոց Համազգային Շարժումն ու գրում դրա գաղափարախոսությունը, ես գրում էի՝ Համազգային շարժում, ընդ որում դրա շուրջը երկար մտածում էինք, բայց Ռաֆայել Իշխանյանը, որը մեր տանն էր, ասաց՝ գրեք՝ Հայոց Համազգային Շարժում:

Մենք երազում էինք, որ դա մի շարժում կլինի, որի մեջ կներգրավվեն բոլոր կուսակցությունները, աշխարհի ողջ հայությունը: Բայց, վերջիվերջո, դա նեղացավ, դարձավ մի վարչություն: Իսկ ազգային գաղափարախոսություն, այդպիսի կազմակերպություն ստեղծելու խնդիրը մնաց, այն կառույցն ստեղծելու խնդիրը, որ մենք ամբողջ աշխարհի հայությունն ենք: Այդ դեպքում մեր ուժը տասնապատիկ է դառնում: Մենք կարող ենք իրար հակասող բաներ ասել, բայց պիտի տանենք նույն քաղաքականությունը: Եվ դա է մեր ազգային նպատակը: Իսկ հիմա ինչ-որ նվնվան ազգ ենք դարձել: Մյուս հանրապետություններից ամեն մեկն ինչ-որ խաղի մեջ է: Իսկ մենք անընդհատ մեկ սրան ենք նամակ գրում, մեկ նրան՝ թե փրկեք. ի՞նչ օգուտ այդ նամակներից: Ինչքան շատ ենք նամակ գրում, այնքան շատ են մեզ խփում: 1915 թ. առաջ ամենաշատ ցավողը Եվրոպան էր, որը ողողված էր հայամետ տրամադրություններով, բոլորը հայերին էին պաշտպանում: Բայց մեր խնդիրն այդպես էլ մնաց, ու միլիոն ու կես ժողովուրդ կորցրինք: Եվ այդ ճանապարհին էլի կորուստներ կունենանք: Այդքան չենք կորցնի, քիչ կկորցնենք, որովհետև քիչ ենք մնացել: Չգիտեմ, միգուցե Ձեր հարցից շեղվեցի:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>