«Մենք մեր ժամանակագրության գերին ենք... այն, ինչ երեկ անընդունելի էր, այսօր տանելի է». Սարգիս Գրիգորյան
Դերասան Սարգիս Գրիգորյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում կիսվելով իր մտքերով։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Սարգիսը ծաղրածուղի կերպարում է ու պատկերված է դստեր հետ։
«Մենք մեր ժամանակագրության գերին ենք...
Այն, ինչ երեկ անընդունելի էր, այսօր տանելի է, իսկ վաղն արդեն կդառնա սովորական: Այդպես է կյանքը ու եթե կա շարժում, կա նաև փոփոխություն:
Փոփոխություններից վախենալ պետք չի`վախեցեք Ձեզնից, երբ մի օր նայեք հայելու մեջ ու այնտեղ մարդ չտեսնեք:
Չարություն, նախանձ, ագահություն, բանբասանք, անեծք, վիրավորանք ու ոչ մի լուսավոր կետ:
Ամեն ինչ հոսում է` քարտեզներ փոխվում, աշխարհներ նվաճվում ու փոշիանում և միակ բանը, որ մնում է` մեզ ապրեցնում. դա սերն է... Աստծով եղեք` ներողամիտ, հանդուրժող, շնորհակալ, կամեցող, մարդասեր: Այլ ուղի չկա, քանի որ դա է հաղթանակի միակ ճանապարհը:
Հավատացեք, դա պետք է նախ և առաջ հենց Ձեզ ու միայն Ձեզ: