Հայ խաղաղապահները վերադառնում են հայրենիք
ՀԱՊԿ հայ խաղաղապահ ուժերը Ղազախստանից վերադառնում են հայրենիք, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ-ը: «Անձնակազմը, որը կատարել է Ղազախստանի Հանրապետությունում սոցիալական հատուկ նշանակության օբյեկտների պաշտպանության խնդիրները, վերադառնում է հայրենիք»,- նշված է տեքստում:
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։
Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
Zham.am