ԱԺ շենք մուտք գործեցի և իմ իրավունքն արդեն խախտվեց․ Ալվինա Գյուլումյան. Տեսանյութ
Այս շենք մուտք գործելուց ես ֆիքսեցի, որ իմ իրավունքն արդեն խախտվեց, որովհետև անձնագրի մասին օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետի համապատասխան ուղղակիորեն արգելվում էվերցնել, բացի այդտեղ նշված հիմքից, բայց չգիտես ինչու անցակետում մեր անձնագրերը վեևրցրեցին։ Սա մի խախտում և Ազգային ժողովը պետք է սկսի առաջին հերթին այդ մի խախտումը վերացնելուց։ Այս մասին Աժ-ում ասաց ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը։
Նշենք, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունենում քննարկում «Կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառման ինստիտուտի արժեզրկման, դատական գործերի «ձեռքով» մակագրման կարգի խախտումների և դրանց վերացման վերաբերյալ» թեմայով: «Հաճախ մարդու իրավունքների պաշտպանության մասին խոսում են նրանք, ովքեր խախտում են այդ իրավունքները»,-ասաց Գյուլումյանը։ Մանրամասն՝ տեսանյութում։

