Մեկ մարդու ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմի հետ ենք բախվում․ Հայաստանում հատվել են բոլոր կարմիր գծերը․ Լիլիթ Գալստյան Այդ օբյեկտն անցել էր կարմիր գծերը, և չարձագանքելն ուղղակի հնարավոր չէր․ Բորիս Մուրազի Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը. փնտրվում է պետական գաղտնիք
Այսպիսին է Փաշինյանը․ չի հանդուրժում ոչ ընդդիմախոսություն, ոչ ինտելեկտ․ Անժելա Թովմասյան «Մեզ բոլորիս լռեցնել չեք կարող․ Ապագան մերը կլինի»․ Արեգնազ Մանուկյանի դստեր ելույթը՝ խորհրդարանում Խորհրդարանական լսումներ՝ Հայաստանում մոլեգնող բռնաճնշումների մասին Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Պատերազմ Արցախում
ԱՄՆ-ում հաստատել են. Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին Մեկ մարդու ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմի հետ ենք բախվում․ Հայաստանում հատվել են բոլոր կարմիր գծերը․ Լիլիթ Գալստյան Պետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պես դեն նետեք․ Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյա՛ն, դու ժամանակավոր իշխանություն ես, իսկ Հայաստանը՝ ոչ. մի՛ սպառնա ժողովրդին. Հարություն Աղա-Սարգսյան Այսպիսին է Փաշինյանը․ չի հանդուրժում ոչ ընդդիմախոսություն, ոչ ինտելեկտ․ Անժելա Թովմասյան ՀՌՀ-ն իր մտահոգությունն ու տարակուսանքն է հայտնել Հանրային հեռարձակողի նման եթերային քաղաքականության կապակցությամբ Այդ օբյեկտն անցել էր կարմիր գծերը, և չարձագանքելն ուղղակի հնարավոր չէր․ Բորիս Մուրազի «Մեզ բոլորիս լռեցնել չեք կարող․ Ապագան մերը կլինի»․ Արեգնազ Մանուկյանի դստեր ելույթը՝ խորհրդարանում Խորհրդարանական լսումներ՝ Հայաստանում մոլեգնող բռնաճնշումների մասին Միջազգային հանրությունն իր դատավճիռն է գրում, երբ աչք է փակում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարման վրա. Էդուարդ Շարմազանով Վաղարշապատում «չինական ասֆալտ» են արել. դե, քաղաքապետը ՔՊ-ական է «Ժամանակի մեքենան» կամ՝ պարզապես «քրջի բազար» Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Անպատասխանատվության դառը հետևանքները. հարսանեկան արարողության մասնակից երկու անչափահաս վթարի են ենթարկվել. 1 զոհ, 1 վիրավոր Վթար՝ Հրազդանում․ բախվել է 3 մեքենա, 4 ձի սատկել է Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը. փնտրվում է պետական գաղտնիք Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է

Թուրքական ներկայիս իշխանությունները չեն կարող անտեսել թուրքական դատարանների դատավճիռները

Թուրքիան Հայաստանի հետ փոխհարաբերության նախադրյալներից մեկը համարել և համարում է Հայոց ցեղասպանության ժխտումը:

Իրենց պաշտոնական դիրքորոշմամբ՝ «ցեղասպանություն» տերմինը չի կարող օգտագործվել, քանի որ «ցավալի իրադարձությունները եղել են 1948 թվականից առաջ»: Ընդ որում, հենց այս օրերին դատախազը միջնորդել է արդարադատության նախարարին, որպեսզի հետաքննություն իրականացվի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության (HDP) կենտրոնական գործադիր խորհրդի 26 անդամի նկատմամբ՝ «Հայոց ցեղասպանություն տերմինն օգտագործելու համար»։ Դարձյալ գործի է դրվում տխրահռչակ 301-րդ հոդվածը, որը պատասխանատվություն է սահմանում «թուրքական պետությանը վիրավորելու համար»:

Մի կողմ թողնենք խնդրին առնչվող Հայաստանի Սահմանադրությունն ու Սահմանադրական դատարանի որոշումները, Թուրքիայի ներկայիս իշխանությունները չեն կարող, իրավասու չեն անտեսելու սեփական դատական ատյանների 1919-21 թթ. մի քանի տասնյակի հասնող դատավճիռները, որոնց մի մասով ներկայումս «ցավալի իրադարձություններ» կոչված դեպքերը բոլորովին այլ կերպ են որակվել. «Էթնիկական դրդապատճառներով հայ ազգի ներկայացուցիչներին կենտրոնական պետական և կուսակցական վերնախավի կողմից կազմակերպված զանգվածային բնաջնջում, այդ թվում՝ բռնի տեղահանումների միջոցով»։

Այդ դատավճիռներն արձակած դատավորները հետագայում՝ 30-ականների սկզբներին կախաղան են բարձրացվել, բայց դատական ակտերը մնացել են ուժի մեջ: Դատական ակտերով շատերը անգամ մահապատժի են դատապարտվել: Ընդ որում, Սողոմոն Թեհլերյանին առավելապես արդարացրել են այն հիմքով, որ վերջինս կյանքից զրկել է արդեն իսկ մահապատժի դատապարտված էթնիկական դրդապատճառներով հայության դեմ ոճրագործություն կատարելու կազմակերպիչներից մեկին՝ թալեաթին: Այլ հարց, որ այդ սրիկան Գերմանիայում օժտվել է կեղծ փաստաթղթերով ազատ տեղաշարժի իրավունքով:

Հայոց Եղեռնը էությամբ ճշգրիտ համապատասխանում է ցեղասպանության հանցակազմին, իսկ այդ արարքը հանցագործություն է որակվել դեռևս 20-րդ դարի սկզբներին գործող միջազգային իրավունքի աղբյուրներով, իսկ այն, որ դրան հետագայում ստույգ անվանում է վերապահվել՝ ցեղասպանություն, բնավ չի նշանակում, որ մինչ այդ տեղի ունեցած նմանաբնույթ ոճրագործությունները սոսկ «ցավալի իրադարձություններ» են եղել:

Հ.Գ. թուրքական ներկայիս իշխանությունները չեն կարող անտեսել թուրքական դատարանների դատավճիռները…

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>