Քանյե Ուեսթը ցանկանում է գալ Ռուսաստան և հանդիպել Պուտինի հետ
Ամերիկացի ռեփ-արտիստ և գործարար Քանյե Ուեսթը, որը հայտնի է նաև Յե կեղծանվամբ, պատրաստվում է գալ Ռուսաստան և կցանկանար հանդիպել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին երգչի խորհրդականը հայտնեց Billboard ամսագրին. «Նա մտադիր է շատ ժամանակ անցկացնել Ռուսաստանում»,- հայտնեց լրագրողների զրուցակիցը՝ նշելով, որ երգիչը ցանկանում է երկիրը դարձնել իր «երկրորդ տունը»։
Ենթադրաբար երաժշտի այցը տեղի կունենա գարնանը կամ ամռանը։ Այս մասին դեռ ստույգ տեղեկություն չկա։ Այնուամենայնիվ, նրա ծրագրերը ներառում են Ռուսաստանում բիզնես նախագծերի զարգացում և երաժշտական ասպարեզում շփումների ընդլայնում։ Ի թիվս այլ բաների, ինչպես հա՛տնում է ամսագիրը, Քանյե Ուեսթը ցանկացել է հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ և նույնիսկ մտադիր է նախագահին իր համերգին հրավիրել որպես «հատուկ հյուր»։ Թե կոնկրետ ինչ է ենթադրում այս ձեւակերպումը, դա Ուեսթի ներկայացուցիչները չեն հստակեցնում։
Zham.am