Տոկաեւը հաստատել է Ղազախստանի կառավարության նոր կազմը
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն իր հրամանագրով հաստատել է կառավարության նոր կազմը, հայտնում է Tengrenews-ը։
Ռոման Սկլյարը նշանակվել է հանրապետության առաջին փոխվարչապետ։
Փոխվարչապետերի պաշտոններ են ստացել Եռալի Տուգժանովը, Մուխթար Թլեուբերդին եւ Բախիթ Սուլթանովը։
Էներգետիկայի նախարարի պաշտոնում Մագզում Միրզագալիեւին փոխարինել է Բոլատ Աքչուլակովը։
Նրանք պահպանել են իրենց պաշտոնները՝ փոխվարչապետ՝ արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեյբերդի, պաշտպանության նախարար՝ Մուրատ Բեկտանով եւ ներքին գործերի նախարար՝ Երլան Թուրգումբաեւ։