Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից Բաքվում հայ գերիների խաչ դաջվածքներն шյրելnվ հեռացրել են, արգելել են Աստվածաշնչի փոխանցումը, հարկադրել են ընթերցել Ղուրան. Սահակյան
5
Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Գյումրու ռազմաբազան հանելը ոմանց համար ոչ թե աշխարհաքաղաքականություն է, այլ՝ բիզնես-պլան Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան Դատարանը փորձում է մեզ բոլորիս եւ Գագիկ Ծառուկյանին համոզի՝ մածունը սեւ է. Աբովյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Կիրակնօրյա ուժեղ կայծակից վնասվել են Սևանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու խաչն ու գմբեթը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է. մարդուն, փաստորեն, հանիրավի զրկեցին խոսքի իրավունքից, մոտ 3 ամիս Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից «Հրապարակ»․ Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար Թրամփը լրատվամիջոցներին անվանել է «դավաճան տականքներ»՝ զինամթերքի ցածր մակարդակի մասին տարածած լուրերի պատճառով Շևցով․ Թրամփի ուղին թույլ կտա ամերիկյան զորքեր տեղակայել Հայաստանում՝ Իրանի սահմանի մոտ Բաքվում հայ գերիների խաչ դաջվածքներն шյրելnվ հեռացրել են, արգելել են Աստվածաշնչի փոխանցումը, հարկադրել են ընթերցել Ղուրան. Սահակյան Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Բա Վահագն Խաչատուրյանն ու Խաչատուր Սուքիասյանն ինչի բանտում չեն. Նիկոլը հասկանում է՝ ինքը փախչելու է Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) «Թող վատ զգան նրանք, ովքեր այս իշխանության կողմից չեն հետապնդվում». Իշխան Սաղաթելյան «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ․ «Ազատություն» ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» «Հրապարակ»․ Բանակում կրքեր են բորբոքվել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. Փաստաբանը մանրամասնում է Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Փաշինյանն Արևմուտքին բացի հակառnւuականnւթյnւնից որևէ առաջարկելու բան չունի. Մամիջանյան Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը

Արայիկ Խանդոյանը գլխապտույտ ունի, դանդաղ է խոսում. պաշտպան (տեսանյութ)

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Հայտարարում է պաշտպանը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցելուց հետո։ «Գլխապտույտներ ուներ, ահավոր գլխացավեր, աչքերի բիբերը վերեւ էր եւ խոսակցականը դանդաղ էր»,- «Ա1+»-ին ասաց պաշտպան Արա Ղարագյոզյանը:

Հունիսի 28-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի նկուղում «Սասնա ծռեր» խմբի 5 անդամների՝ այդ թվում Արայիկ Խանդոյանի նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն էր գործադրվել: «Հարվածներ է հասցվել գլխի շրջանում, գլուխը շոշափեցի ուռած տեղեր կային, թեեւ ՔԿՀ-ն նշում է, որ արտաքին զննություն են իրականացրել: Այո, արտաքին զննությամբ երեւում է միայն իմ պաշտպանյալի մարմնի վրա առկա վնասվածքները, բայց ներքին զննություն չի իրականացվել»:

Պաշտպանը միջնորդություն է ներկայացրել Նուբարաշեն ՔԿՀ պետին՝ քաղաքացիական հիվանդանոցում Արայիկ Խանդոյանի գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիա անցկացնելու վերաբերյալ՝ պարզելու, թե գլխացավերն ինչի հետեւանքով են:

Հատուկ քննչական ծառայությունում երեկ հարուցվել է քրեական գործ պաշտոնեական լիազորությունները անցնելու հատկանիշներով։ Պաշտպանի կարծիքով՝ գործն այլ հոդվածով պետք է հարուցվեր «Մեր Քրեական օրենսգրքում կա նման հոդված խոշտանգում: Ծեծի հետեւանքով իմ պաշտպանյալը թե հոգեբանական, թե ֆիզիկական ցավերի մեջ է գտնվում»,- ավելացրեց պաշտպանը:

Արա Ղարագյոզյանը Գլխավոր դատախազից խնդրել էր գործը չուղարկել ՀՔԾ, քանի որ «Սասնա ծռեր»-ի գործով նախաքննությունը նրանք են իրականացրել:

«Իրականացրել է ապօրինի քրեական հետապնդում՝ մի շարք քրեական նորմի խախտումներով եւ հիմա այդ անձինք պետք է իրականացնեն բռնության գործով նախաքննությունը, որն անթույլատրելի է: Արդյունավետ քննություն ՀՔԾ-ից մենք չենք ակնկալում»:

Ոստիկանությունը հայտարարում է, որ ամբաստանյալների նկատմամբ կիրառվել ֆիզիկական ուժ՝ անհնազանդությունը խափանելու նպատակով։ Դատական նիստերի դահլիճից դուրս բերվելուց հետո, նրանք ոստիկանության ծառայողների նկատմամբ ցուցաբերել են ակտիվ անհնազանդություն, անձնապես վիրավորել վերջիններիս: Ոստիկանությունը չի բացառել, որ առաջնային քերծվածքներ լինեն ոստիկանության կիրառած ուժի արդյունքում, բայց նաեւ այլ վարկած է ներկայացրել։ Ամբաստանյալներից ոմանք էլ իրենց դժգոհությունն արտահայտել են խցերի դռներին ձեռքերով և ոտքերով հարվածելով, եւ հնարավոր է այդ ժամանակ ստացած լինեն վնասվածքները: «Ոստիկանության նման հայտարարությունը նրանք որակեցին հերյուրանք: Եթե վերցնենք իմ պաշտպանյալը եւ մյուսները ձեռքերով եւ ոտքերով դիմացով հարվածել են պատին եւ դռանը ո՞նց է լինում, որ իմ պաշտպանյալը ոտքի հետեւի մասում է վնասվածք ստանում, դա ծիծաղելի է: Իմ պաշտպանյալի աչքը կարմրած էր, ի՞նչ է նա գլխով վնասվածքներ է հասցրել դռանը»,- ավելացնում է պաշտպան Արա Ղարագյոզյանը:

Մանրամասները՝ «Ա1+»-ի տեսանյութում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>