Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրի խորհրդարանում իր ելույթում ասել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի դուրսբերումը կսկսի երկու օրից։ Նա ասել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի հիմնական առաքելությունն ավարտված է, երկու օրից կսկսի փուլային դուրսբերումը եւ կտեւի 10 օր։
Հավելենք նաեւ, որ Ղազասխտանի նախագահը խորհրդարանում ելույթի ժամանակ երկրի վարչապետի պաշտոնում առաջարկել էր Ալիխան Սմայլովի թեկնածությունը. մինչ այդ նա զբաղեցնում էր առաջին փոխվարչապետի պաշտոնը:
Zham.am

