Վրաստանի կողմից Տավուշի մարզկենտրոն՝ Իջեւան մտնելիս այս պատկերին ենք բախվում. Լուսանկարներ
Դիտել նաև
Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր–Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան
Բանակցային տրամաբանությունը արդեն իսկ փոխվել է հօգուտ Իրանի. Վարուժան Գեղամյան
Փաստաբաններին շուրջ մեկ ժամ թույլ չէին տալիս մուտք գործել իրենց պաշտպանյալների մոտ. Գեղամ Մանուկյան
Կյանքից հեռացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Գեղամ Մանուկյանը գրքեր է փոխանցել անազատության մեջ գտնվող Միքայել Սրբազանին
Վրաստանի կողմից Տավուշի մարզկենտրոն՝ Իջեւան մտնելիս այս պատկերին ենք բախվում։ Քաղաքից ընդամենը երկու կիլոմետր հեռավորության վրա աղբանոց է՝ Երեւան-Իջեւան մայրուղու անմիջական հարեւանությամբ։ Լուսանկարները ուսումնասիրեք ու կհասկանաք, թե ինչ խայտառակ պատկեր է, որը կարծես չի հուզում եւ ոչ մի պաշտոնյայի։ Կարծես իջեւանցիներին եւս չի հուզում, քանի որ փողոց չեն փակում՝ պահանջելով վերացնել խայտառակ պատկերը։ Չի հուզում այնքան, որ ... Անգամ այս աղբանոցի հրդեհման հետեւանքով առաջացած ծխածածկույթի պատճառով եղած ավտովթարից հետո, երբ մահացավ երիտասարդ մի տղա, որեւէ մեկը չի մտածում այս խնդրի լուծման մասին։
Իհարկե, բացառված չէ, որ կառավարությունում, Տավուշի մարզպետարանում, Իջեւանի համայնքապետարանում չեն իմացել այս մասին կամ չեն նկատել։ Հիմա իմացաք ու ես հիմա ձեզնից պահանջում եմ մաքրել այս կեղտը։ Դա ձեր անմիջական պարտքն է եւ պարտականությունը։






