Տոկաև. Ղազախստանում անկարգությունները պետական հեղաշրջման փորձ են եղել. Տեսանյութ
Դիտել նաև
Ղազախստանի նախագահը կժամանի Երևան
Տոկաևը հույս է հայտնել, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի
Արտահերթ ընտրությունների միջոցով Տոկաևը փորձում է ազատվել ոչ միայն Նազարբաևից, այլև Պուտինի ազդեցությունից
Ղազախստանը չի թաքցնում «Մեծ Թուրան» ստեղծելու ցանկությունը. Տեսանյութ
Ինչո՞ւ է «դաշնակցային» Ղազախստանը փորձում ազատվել Ռուսաստանի ազդեցությունից
Ղազախստանի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարել է, որ Ղազախստանում անկարգությունները պետական հեղաշրջման փորձ են եղել, հաղորդում է ТАСС-ը: Նա հայտնել է, որ Ղազախստանում անկարգությունների նախապատրաստությունը երկար ժամանակ է տևել։
«Հունվարին ստեղծված ճգնաժամն ամենամասշտաբայինն էր անկախ հանրապետության պատմության ընթացքում»: Նա հայտարարել է անկարգություններին ահաբեկիչների ուղիղ մասնակցության մասին. «Նրանք գործում էին հատուկ դաժանությամբ՝ գլխատելով երկու զինծառայողի»,- ասել է Տոկաևը:
Նախագահը հավելել է, որ Ղազախստանը երբեք չի օգտագործի զինված ուժերին խաղաղ ցուցարարների դեմ: Տոկաևի խոսքով՝ քաղաքական բոլոր պահանջներն իրականացվել են:
Zham.am