Հետվիրահատական բարդությունները բացեցին աչքերս. ամուսնալուծությունից հետո Գոհար Ավետիսյանն առաջին անգամ խոսել է
Դիտել նաև
«Ես աշխարհի ամենահարուստ մարդն եմ, քանի որ ունեմ քեզ». Գոհար Ավետիսյանի ֆոտոշարքը տատիկի հետ
«Գյումրու ավագանու առաջիկա նիստը կկայանա ապրիլի 16-ին». Գոհար Մելոյան
«Գյումրու ավագանու առաջիկա նիստը կկայանա ապրիլի 16-ին». Գոհար Մելոյան
Ռեժիմն ինձ հետապնդելու նոր թեմա է մտածել․ Հովհաննես Ավետիսյան
Գոհար Ավետիսյանը պարտք ունի ՌԴ հարկային ծառայությանը
Տևական ժամանակ է, ինչ համացանցում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն ամուսնալուծվել է:
Ասեկոսեների առիթ է դարձել այն փաստը, որ Գոհարն այլևս ցույց չի տալիս ամուսնուն, ավելին՝ հեռացրել է նրա հետ բոլոր համատեղ լուսանկարները:
Օրերս Գոհարն ինստագրամյան իր էջում նշել է, որ ամուսնալուծվելու մասին հարց իրեն վերջին շրջանում շատերն են տալիս:
«Եթե ես հանկարծ ցանկանամ որևէ պաշտոնական մեկնաբանություն տալ, դուք հաստատ դրա մասին առաջինը կիմանաք:
Ուզում եմ ևս մեկ անգամ կրկնվել ու ասել, որ շնորհակալ եմ 2021 թվականին շատ բաների համար և նույնիսկ իմ հետվիրահատական բարդություններին, շնորհակալ եմ, որ դրանք բացեցին իմ աչքերը»,- գրել է Գոհար՝ նշելով, որ թեմայի վերաբերյալ այլևս ոչինչ չունի ասելու:

