ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»
Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնը, որին պետք է մասնակցեին արցախյան համույթները Արթուր Դանիելյանի կալանքի բողոքարկումը մերժվեց Սա, թերևս, հենց այն «առաջարկն» է, որը Նիկոլ Փաշինյանը խոստացել էր անել ընդդիմությանը. Սուրենյանց Հայ զինծառայողի խnշտшնգման և uպшնnւթյան համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ-ի վճիռը վերջնական է դարձել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդության որոշումը կհրապարակվի վաղը Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Թարգմանության ծուղակները Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դեմ են Ալիևի սահմանադրությանը․ Լևոն Քոչարյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Փաշինյանի հաղթանակը կիսատ է. Գագիկ Ծառուկյանը չպետք է կալանավորվեր նույնիսկ. Շարմազանով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ» Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ ԱԱԾ ծառայողները Սամվել Կարապետյանի տանն են. երեւի հատուկ առաջարկի փաթեթի մեջ է սա. Վարդեւանյան Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. հայտարարություն Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի ՔԿ ղեկավարի հայտարարությունը՝ բանակում ինքնաuպшնnւթյան պատճառներից են զինծառայողների՝ որոշակի uեկտայի հարելը, այլ սարսափելի փաստի մասին էլ է խոսում. Աբրահամյան ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին. Հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան

Փաստն այն է, որ ՀՀ տարածքի նկատմամբ եղել է ու կա ագրեսիա, և ՀՀ-ն չի կարողացել ՀԱՊԿ-ից ստանալ օգնություն. Սաղաթելյան

Եթե այդպես է և նրանցից էր կախված ՀԱՊԿ աշխատեցնելը, ինչո՞ւ չէին աշխատեցնում այն ժամանակ, երբ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ կար ագրեսիա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով ԱԽ քարտուղարի հայտարարություններին:

Հիշեցնենք, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Հայաստանն իրավունք չուներ իրեն նեղացած երիտասարդի պես պահել եւ Ղազախստանին ասել՝ դուք չեք արել, մենք էլ չենք անի։ Արմեն Գրիգորյանը նաեւ ընդգծել է, որ պատմության մեջ երեւի առաջին անգամ ՀԱՊԿ մեխանիզմները աշխատեցրել են, ցույց տվել, թե ինչպես պետք է աշխատի եւ հույս է հայտնել, որ եթե Հայաստանը հետագայում նման իրավիճակում հայտնվի, կստանա համապատասխան օգնություն ՀԱՊԿ-ից։

«Ես ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների մտքերից վաղուց արդեն չեմ զարմանում։ Ի՞նչ է նշանակում՝ մենք կարողացանք առաջին անգամ ՀԱՊԿ-ը աշխատեցնել։ Եթե այդպես է և նրանցից էր կախված ՀԱՊԿ աշխատեցնելը, ինչո՞ւ չէին աշխատեցնում այն ժամանակ, երբ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ կար ագրեսիա, ընդ որում՝ այդ ագրեսիան դեռ ավարտված չէ, այսինքն այս պահին մեր տարածքում են գտնվում թշնամու զորքերը։ Եթե դա ԱԽ քարտուղարությունից էր կախված, ապա ինչու այն ժամանակ ջանքեր չէին գործադրում մեխանիզմներն աշխատեցնելու համար, թե՞ Ղազախստանի համար ավելի սրտացավ են։ Այսինքն գլուխ են գովում մի բանի համար, ինչի հետ ակնհայտ է, թե նրանք որքան կապ ունեն: Ի՞նչ է նշանակում նման իրավիճակ, այսինքն եթե Հայաստանում էլ ցույցեր լինեն, ՀԱՊԿ-ին խնդրելո՞ւ են։ Փաստն այն է, որ Հայաստանի տարածքի նկատմամբ եղել է ու կա ագրեսիա, և ՀՀ-ն չի կարողացել ՀԱՊԿ-ից ստանալ օգնություն։ Մինչև հիմա պարզ չէ՝ արդյոք մենք գրավոր ընթացակարգով, պատշաճ ձևով նոյեմբերին դիմել ենք ՀԱՊԿ-ին՝ օգնության ակնկալիքով։ Ղազախստանն այս ընթացքում ՀԱՊկ-ից ստացավ այն, ինչ իրեն հարկավոր էր, իսկ ՀՀ-ն չկարողացավ, ունենք անսկզբունք, անտեսակետ և անկարող իշխանություն, որը չի կարողանում պաշտպանել երկրի անվտանգությունը»,-ասաց Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանը ընդգծեց, որ իրենք կարևորում են ՀԱՊԿ-ի գործունեությունը որպես անդամ երկիր և որպես անվտանգության համակարգ, որին մենք մաս ենք կազմում, բայց նաև ակնկալում են փոխադարձ օժանդակություն մեր երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում։

«Մենք կարծում ենք, որ Հայաստանը պետք է խոչընդոտ չհանդիսանար ՀԱՊԿ-ի կոնսենսուսային որոշման ընդունման համար՝ հաշվի առնելով նաև այն ակնկալիքները, որ ունենք այդ կառույցի հետ կապված։ Բայց զորախումբ ուղարկելու հարցում պետք է ձեռնպահ մնայինք՝ հաշվի առնելով, որ չկա ամբողջական ինֆորմացիա, վերլուծություն զորք ուղարկելու հետևանքների առումով, և Ղազախտանի վերաբերմունքը 44-օրյա պատերազմի ընթացքում և նրա հայտարարությունները»,-հավելեց նա։

Իշխան Սաղաթելյանի խոսքով` Նիկոլ Փաշինյանը հանուն իր իշխանության պահպանման պատրաստ է ցանկացած քայլի:

«Պետք է արձանագրենք, որ այս մարդը սկզնունքներ չունի, հանուն իր իշխանության պատրաստ է ցանկացած քայլի։ Հիշենք՝ ինչ որ ժամանակին խոսում ՀԱՊԿ-ի, ցույցերի մասին, բանակը ներքաղաքական հարցերին չխառնելու մասին և ինչ է անում հիմա։ Իշխանությունը առավոտյան կարող է լինել ռուսամետ, կեսօրին՝ արևմտամետ, երեկոյան՝ թուրքամետ։ Պատահական չէր, որ ասում էին՝ մեր իշխանությունը «իզմեր» չունի։ Հետևաբար պետք չէ նրանց գործողություններում տամաբանություն փնտրել»,-եզրափակեց նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>