«Մտահոգիչ է, որ Ղազախստանն օգնության համար դիմել է Հայաստանի նախագահած անվտանգության կազմակերպությանը». Դավութօղլու
Թուրքիայի նախկին ԱԳ նախարար և նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն թվիթերյան իր էջում անդրադարձել է Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահների գործունեությանը՝ նշելով, թե մտահոգված է այդ երկրում տեղի ունեցող զարգացումների համար, ապա հավելել. «Մտահոգիչ է նաև այն, որ Ղազախստանն օգնության համար դիմել է Հայաստանի նախագահած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը»:
Ավելի վաղ գրել էինք, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե որոշում է կայացվել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով։
Zham.am