Փարաքարի ակումբում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել. ԱԻՆ-ը՝ ահազանգի հետքերով
Դիտել նաև
Փարաքարում ոստիկանները մտավախություն ունեն հնարավոր վենդետայի վերաբերյալ
Խուլիգանություն՝ գիշերային ակումբում․ կասկածյալներից մեկը Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարն է
Պարզվել է Փարաքարի ակումբում ռումբի մասին ահազանգողի ինքնությունը
Փարաքարը կռվախնձոր է դարձել. սիրո և համերաշխության մթնոլորտն ամենևին էլ ՏԻՄ ընտրությունների մասին չէ
Փարաքարում ավագանու անդրանիկ նիստը չկայացավ. օրակարգում համայնքապետի ընտրության հարցն էր. Տեսանյութ
Հունվարի 7-ին՝ ժամը 09:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի ակումբում պայթուցիկ սարք է տեղադրված։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական խմբերը։
Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

