Խաչի այս տարվա կնքահայրն էր Դավիթ Ամալյանը
Դիտել նաև
Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Վրաստան արգելելը հարված էր մեր երկրի միջազգային վարկանիշին. տեր Եսայի
Հրավեր են ուղարկել Գարեգին 2–րդին մասնակցելու Իլյա 2–րդի հուղարկավորությանը, սակայն նրան թույլ չեն տալիս լքել երկիրը
Վեհափառին կալանավորելու սպառնալիք–մեսիջներ են փոխանցում Մայր աթոռին
Կտապալի արդյոք իշխանությունը՝ Վեհափառի հրավիրած եպիսկոպոսաց ժողովը
Գարեգին Երկրորդը մեկնել է Շվեյցարիա
Երեկ՝ հունվարի 6-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Հիսուս Քրիստոսի Սուրբծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Հայրապետական պատարագ է մատուցել։
Սուրբ պատարագին որպես առընթերականեր սպասավորել են Մայր Աթոռի լուսարարապետ և վանական խորհրդի ատենապետ գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ու ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան և Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ, գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը։
Պատարագի ավարտին կատարվել է Ջրօրհնեք, որի ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսը խաչով և սրբալույս մյուռոնով օրհնել է ջուրը: Խաչի այս տարվա կնքահայրն էր հայ երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանը։

