Ղազախստանում ձերբակալվածների թիվն անցնում է 2000-ը
Ղազախստանի Ալմաթի քաղաքում սկսվել է Հանրապետության հրապարակի մաքրումը, կրակոցները շարունակվում են։
Ձերբակալվածների թիվը հասնում է 2 հազարի։ Ոստիկանության շարքերում զոհերի թիվը շուրջ 13 է:
Հիշեցնենք, որ Ղազախստանում բողոքի ակցիաներն սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել ցույցերի՝ բողոքելով հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ։
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը նախ Ալմաթիի մարզում, ապա ողջ երկրի տարածքում արտակարգ դրություն է մտցրել։
Հիշեցնենք նաև, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են ուղարկվել Ռուսաստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Բելառուսի զինվորականները։