Միայն վերջին 11 օրվա մեջ բանակում 4-րդ զոհը, իսկ ՔՊ պետ Փաշինյանն ասում է՝ «բանակը դինամիկ զարգանում է» ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը կրկին դիմել է դատական համակարգին Նիկոլական «Իրական Հայաստանը» իրականում ամբողջապես Ադրբեջանին ենթարկվող կեղծ մի միավորման ստեղծման ծրագիր է. Զուրաբյան
24
Պապիկյանը նախարար է, բայց Պապիկյանը միակ մեղավո՞րն է... Այս դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, չորրորդ հանրապետությունը իրականություն է. Փաշինյան 49 տոկոսանոց, ոչ լեգիտիմ կառավարության ղեկավարը ԱԺ-ում ներկայացնում է Հայաստանի զրոյացման ծրագիրը Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունը «այնքան է խելառել իրենց անպատժելիությունից», որ արդեն էական չէ՝ կա հանցանք, չկա հանցանք. Աշոտյանի պաշտպան Պապիկյանը նախարար է, բայց Պապիկյանը միակ մեղավո՞րն է... Տեղանունների մասին Փաշինյանի բերած օրինակները նույնպես պատահական չեն... Այս պահին ՀՀ ոչ լեգիտիմ խորհրդարանում տեղի է ունենում Հայաստանի՝ Արևմտյան Ադրբեջանի վերափոխման գործընթաց Միայն վերջին 11 օրվա մեջ բանակում 4-րդ զոհը, իսկ ՔՊ պետ Փաշինյանն ասում է՝ «բանակը դինամիկ զարգանում է» Մոսկվան պատրաստ է կառուցողական երկխոսություն սկսել Երևանի հետ բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ․ Օվերչուկ ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը կրկին դիմել է դատական համակարգին Կոնցլագերում ստելն ու ֆռացնելն այլևս նշանակում է ադապտացիա «Դուք ձեր ծրագիրն էլ չեք կարդացել, գրված է՝ Նախիջևան». Խաչատրյանը՝ Փաշինյանին Հայաստանը մտադիր է մոտ ժամանակներս սկսել ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու գործընթացը. 49 տոկոս ձայն ստացած Ն.Փաշինյան Ռուսաստանը արձագանքել է ՀԱՊԿ-ի և ԵՄ–ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին՝ հիշեցնելով Թուրքիայի փորձը Նիկոլական «Իրական Հայաստանը» իրականում ամբողջապես Ադրբեջանին ենթարկվող կեղծ մի միավորման ստեղծման ծրագիր է. Զուրաբյան Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Այս դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, չորրորդ հանրապետությունը իրականություն է. Փաշինյան 10 օրում մահվան 3-րդ դեպքը բանակում. 22-ամյա երևանցի Էդգարը ծառայում էր եղբոր հետ Հրազենային վնասվածքից մահացած զինվոր Էդգար Գեւորգյանը ծառայում էր կրտսեր եղբոր հետ Այսօր ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում՝ հասնելով +40°C 49 տոկոսանոց, ոչ լեգիտիմ կառավարության ղեկավարը ԱԺ-ում ներկայացնում է Հայաստանի զրոյացման ծրագիրը Բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են. Տիգրան Աբրահամյան Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը. Մարտուն Գրիգորյանը՝ ՔԿՀ-ից Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Փաշինյանը բանակը կհանի՞ հայ ժողովրդի դեմ․ նա հարցի պատասխանը տվեց. Տեսանյութ

Նիկոլ Փաշինյանը շարունակում է ծիծաղեցնել հանրությանը։ Երեկ երկոյան ֆեյսբուքյան էջում գրեց, թե որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, անհապաղ խորհրդակցություններ է սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ՝ Ղազախստանում հաստատված իրավիճակը հաղթահարելու հարցում օգնելու համար։

Այնուհետև գրեց, թե Ղազախստանի ազգային անվտանգությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով:

Համացանցը ծաղրում է Նիկոլ Փաշինյանին ու միանգամայն հասկանալի է։ Բանն այն է, որ Հայաստանի անվտանգությունն այսօր ամենամեծ խնդիրն է, որն անլուծելի է այս իշխանության պարագայում, ընդ որում՝ ոչ միայն արտաքին, այլև ներքին անվտանգությունը։

Նախ շատ ծիծաղելի է այն, որ Հայաստանի անվտանգությանը սպառնացող կոնկրետ վտանգի դեպքում, որն առաջացել է 2021թ․ մայիս ամսից, երբ թշնամին ներխուժեց և մոտ 50 կիլոմետր խորացավ Սյունիքի ու Գեղարքունիքի ուղղություններով, տիրացավ ռազմավարական նշանակության բարձունքների, մայրուղիներ վերցրեց իր հսկողության տակ, տեղադրեց մաքսակետեր, Նիկոլ Փաշինյանը, «զորախումբ ուղարկելու» փոխարեն, զորքը հետ քաշեց՝ ասելով, թե այդպես է անում, որ պատերազմ չլինի։ Հիմա նա, որ չի կարողանում իր երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունն ապահովել, զորք է ուղարկում այլ երկիր՝ ինքնիշխանությունն ու անվտանգությունը ապահովելու։

Մյուս զավեշտն այն է, թե ով է զորքն ուղարկողը։ Նիկոլ Փաշինյանը 2008 թվականին Հայաստանի ներսում կազմակերպել և իրականացրել է զանգվածային անկարգություններ։ Այնուհետև, տապալվելուց հետո, դիմել է փախուստի, 1 տարի և 4 ամիս եղել է հետախուզման մեջ, 2009 թվականին ձերբակալվել է և դատապարտվել 7 տարվա ազատազրկման՝ 2008 թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Մեկ տարուց էլ պակաս նստելուց հետո ազատ է արձակվել՝ Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված համաներման շնորհիվ։ Տոն, որը հետագայում Նիկոլ Փաշինյանը որքան ուժ ուներ՝ նսեմացրեց։

2018 թվականին զանգվածային ակցիաների ու անկարգությունների արդյունքում Հայաստանում Նիկոլ Փաշինյանը զավթեց իշխանությունը։ Հիմա հետաքրքիր է՝ զանգվածային անկարգություններում հմտացած Նիկոլ Փաշինյանը Ղազախստանում անկարգություննե՞րն է ճնշելու, թե՞ իր փորձն է փոխամցելու։

Այս տեսանյութում, օրինակ, մարտի 1-ին ցուցարարները ծեծում են ոստիկանին։

Այստեղ ևս այսպես կոչված խաղաղ ցուցարարները ծեծում են և այրում ավտոմեքենան։

Այստեղ Նիկոլ Փաշինյանը կոչ էր անում զինվել ով ինչով կարող է։

Այստեղ ևս կարող եք ծանոթանալ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ու հրահրած անկարգությունների մասին։

Այս տեսանյութերում ևս Նիկոլ Փաշինյանն է՝ զանգվածային անկարգությունների կազմակերպիչներից, հրահրողներից ու իրականացնողներից մեկը։ Գաղտնալսումները, որ իրականացվել են այդ կազմակերպիչների խոսակցությունների արդյունքում, ամբողջ իրականությունը բացահայտումն են ու նաև այն, թե ինչպես էին հրճվում խանութների թալանով։

 

 

Եվ հիմա ի՞նչ կարող է Ղազախստանը սպասել մեկից, որը զանգվածային անկարգություններ է կազմակերպել իշխանության գալու համար, եղել են զոհեր, հետո փախել է, տարիներ անց դարձյալ կազմակերպել է անկարգություններ ու եկել է իշխանության, հետո գործ է հարուցել ու բանտարկել նախագահին, որը ճնշել էր զանգվածային անկարգությունները՝ երկիրը դուրս բերելով այդ փորձությունից։

Գուցե Նիկոլ Փաշինյանը հասկացե՞լ է ինչ վատ բան են զանգվածային անկարգությունները։ Դժվար թե, չէ՞ որ իշխանության գալով՝ հնարավոր ամեն առիթ օգտագործել է և օգտագործում է երկրի ներսում անկարգություններ, ատելություն տարածելու համար, մարդկանց բաժանել է սև ու սպիտակի, ասֆալտին փռելը դարձրել է ոստիկանության հիմնական անելիքը, նրա յուրաքանչյուր ելույթ պառակտել է հանրությանը։ Հիմա նա պառակտված ղազախներին ինչո՞վ է օգնելու։ Ամեն դեպքում, պետք է Ղազախստանի իշխանությունը խուսափի Նիկոլ Փաշինյանի ծառայություններից օգտվելուց՝ հենց երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքից ելնելով։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը նշում է, որ բողոքի ցույցերը սպառնում են Ղազախստանի անվտանգությանը և ինքնիշխանությանը։ Ամբողջ Ղազախստանում արտակարգ դրություն է մտցված։ 2008 թվականին նախագահ Ռոբերտ Քոչարյանն արտակարգ դրություն էր մտցրել Երևանում, քանի որ զանգվածային անկարգությունները սպառնում էին երկրի անվտանգությանը, ու Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր նրան, թե սահմանադրություն ես խախտել․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները չէին կարողանում դատախազությանը հասկացնել, որ երկրի ինքինշխանությանը սպառնացող վտանգներն ու անվտանգությունը ոչ միայն արտաքին կարող են լինել, այլև ներքին։ Այսօր Փաշինյանը ասում է, որ Ղազախստանում ներքին գործընթացները ինքնիշխանությանն ու անվտանգությանը վտանգ են ներկայացնում։

Սա էլ ճակատագրի հեգնանք է․ այն ամենում, որ մեղադրում էր ու շահարկելով գալիս էր իշխանության, հիմա նույնը անում է Ղազախստանի ժողովրդրի դեմ, ով պայքարում է գազի գնի թանկացման համար։ Մեզ մոտամեն ինչն է թանկանում, ավելի արագ տեմպերով, և ընդվզում, հաստատ, լինելու է։

Հենց այստեղ է հարցի պատասխանը, թե ինչու Նիկոլ Փաշինյանը միանգամից արձագանքեց Ղազախստանի նախագահի խնդրանքին, ասաց, թե որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ․․․ և այլն և այլն․ ըստ երևույթին, ինքը համոզված է, որ իր վարած անհաջող քաղաքականության արդյունքում մի օր էլ ղազախական իրադարձությունները տեղափոխվելու են Հայաստան, և ստիպվածշծ է լինելու թե՛ զորք հանել ժողովրդի դեմ, թե՛ ՀԱՊԿ-ին խնդրել զորքը մտցնել Հայաստան։ Փաշինյանն իր այս քայլով վստահեցնում է, որ ինքը զորք է հանելու հայ ժողովրդի դեմ։ Սա պետք է ֆիքսել։ Ղազախստան զորք ուղարկողն ինչո՞ւ պետք է բանակն իր ժողովրդի դեմ չօգտագործի։

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>