ՀԱՊԿ կազմում Ղազախստան են մեկնել նաև Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները. ՀԱՊԿ քարտուղարություն
ՀԱՊԿ անդամ հինգ երկրների, այդ թվում՝ Հայաստանի զինվորականները մեկնել են Ղազախստան՝ համաձայն այդ երկրի դիմումի։ Այս մասին հինգշաբթի ասվում է ՀԱՊԿ քարտուղարության հայտարարությունում։
«Ղազախստան մեկնող ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում են հինգ երկրների՝ ՌԴ-ի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինված ուժերի ստորաբաժանումներ», - ասված է ՀԱՊԿ հայտարարությունում։
ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մեջ է նաև ռուսական ռազմադեսանտային զորքերի ստորաբաժանումները, որոնք տեղափոխվել են Ղազախստան ՌԴ ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռներով։
«ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հիմնական առաքելությունը Ղազախստանում պետական և ռազմական օբյեկտների պահպանությունն է, ինչպես նաև ղազախական ուժերին օգնելը՝ երկրում կայունություն հաստատելու համար։ ՀԱՊԿ առաջապահ ուժերն արդեն իսկ սկսել են առաջադրանքի կատարումը», - ասված է հայտարարության մեջ։
Zham.am