Մարտի 1-ի թիվ 1 կազմակերպիչ, փողոցից իշխանության եկած Նիկոլը ՀԱՊԿ զորախումբ (այդ թվում հայ զինծառայողներ) է ուղարկում Ղազախստան
Դիտել նաև
Կարո՞ղ եք հստակ ասել, թե ո՞ր թվականից այլևս չենք ունենա բարձրագույն կրթություն չունեցող պարեկ․ Խամոյանը՝ ՆԳ փոխնախարարին (տեսանյութ)
Ո՞ւր է անհետացել 1 տոննա կոկաինը, ովքե՞ր են կանգնած դրա հետևում. Ագնեսա Խամոյան. Տեսանյութ
«Արդյո՞ք ՀԱՊԿ-ից դուրս գալու հող եք նախապատրաստում». Խամոյանը՝ Փաշինյանին
Անհանգստություններ կա՞ն. Խամոյանը՝ բոլոր դեպքերում մահապատիժն արգելելու կառավարության նախագծի մասին. Տեսանյութ
Հետախուզման մեջ գտնվող անձը ինչպե՞ս է կարողացել 1 տոննա կոկաին ներմուծել ՀՀ․ Խամոյանը՝ իշխանությանը. Տեսանյութ
Մարտի 1-ի թիվ 1 կազմակերպիչ, փողոցից իշխանության եկած «ժողովրդավարության բաստիոն» Նիկոլ Փաշինյանը, ով մարտի 1-ը կարում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վրա, նախագահ Քոչարյանին մեղադրում ինչ որ մառազմատիկ սահմանադրական կարգ տապալելու մեջ, հիմա բախտի բերումով դարձել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ եւ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկում Ղազախստան «երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով»։ Ամբողջ կյանքում մարտի 1-ից քաղաքական կապիտալ քերած, նախագահ Քոչարյանին «ժողովրդի դեմ բանակ ու տանկեր հանելու» մեջ մեղադրող Նիկոլը հիմա մի ամբողջ ՀԱՊԿ զորախումբ(այդ թվում հայ զինծառայողներ) է ուղարկում Ղազախստան։
Նիկոլ, վերջը կկողմնորոշվե՞ս, խանութներ ու մեքենաներ այրող ցուցարարների՞ կողմից ես, թե՞ «երկրում իրավիճակի կայունացման», որը ցավոք, միշտ չէ, որ առանց զոհերի է ուղեկցվում, կլինի Ֆրանսիայի «դեղին ժիլետները», Հայաստանի մարտի 1-ը, թե Ղազախստանի «գազի հեղափոխությունը»: Հուսամ մի օր մեջդ ուժ կգտնես խոստովանելու, որ մարտի 1-ով Քոչարյանը ճիշտ էր, դու՝ սխալ!
Ագնեսա Խամոյանի ֆեյսբուքյան էջից