ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. «Ղազախստանի հանրապետություն կուղարկվեն ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր». Փաշինյան
Դիտել նաև
Ղազախստանի նախագահը կժամանի Երևան
Տոկաևը հույս է հայտնել, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի
Արտահերթ ընտրությունների միջոցով Տոկաևը փորձում է ազատվել ոչ միայն Նազարբաևից, այլև Պուտինի ազդեցությունից
Ղազախստանը չի թաքցնում «Մեծ Թուրան» ստեղծելու ցանկությունը. Տեսանյութ
Ինչո՞ւ է «դաշնակցային» Ղազախստանը փորձում ազատվել Ռուսաստանի ազդեցությունից
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա եւ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության արդյունքում, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով:
Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ,
Հայաստանի Հանրապետության վարչապետ

