ՀՐԱՏԱՊ . Տոկաևը դիմել է ՀԱՊԿ անդամ երկրներին օգնության խնդրանքով
Դիտել նաև
Ղազախստանի նախագահը կժամանի Երևան
Տոկաևը հույս է հայտնել, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի
Արտահերթ ընտրությունների միջոցով Տոկաևը փորձում է ազատվել ոչ միայն Նազարբաևից, այլև Պուտինի ազդեցությունից
Ղազախստանը չի թաքցնում «Մեծ Թուրան» ստեղծելու ցանկությունը. Տեսանյութ
Ինչո՞ւ է «դաշնակցային» Ղազախստանը փորձում ազատվել Ռուսաստանի ազդեցությունից
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ դիմել է ՀԱՊԿ-ի պետությունների ղեկավարներին՝ խնդրելով աջակցել Ղազախստանին «ահաբեկչական սպառնալիքի» հաղթահարման գործում:Հայտնում է РИА Новости-ն։
«Հաշվի առնելով, որ այս ահաբեկչական խմբավորումներն ըստ էության միջազգային են, նրանք լուրջ վերապատրաստում են անցել արտերկրում, նրանց հարձակումը Ղազախստանի վրա կարելի է և պետք է դիտարկել որպես ագրեսիայի ակտ: Այդ կապակցությամբ, հենվելով Հավաքական անվտանգության պայմանագրի վրա, այսօր ես դիմել եմ ՀԱՊԿ երկրների ղեկավարներին՝ աջակցելու Ղազախստանին այս ահաբեկչական սպառնալիքի հաղթահարման հարցում»,- ասել է Տոկաևը։
Zham.am