Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը
19
Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք». նոր կադրեր դատարանի մոտ տեղի ունեցած քաշքշոցից Ըստ բրիտանական Financial Times-ի` Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում Ըստ ամերիկյան Politico-ի՝ Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico «Ձեր սկզբունքային դիրքորոշումը արժանի է բարձր գնահատանքի» Պատերազմ Արցախում
Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) «Թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը «Պետք է շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին Պայթյուն և հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. կար երկու տուժած, մեկն աղբավայրի տնօրենն է Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել Անորակ ասֆալտ, թանկացումներ, խցանումներ, կոլլապս (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Փաշինյանը Ընդդիմադիրներին տանում են բանակ Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բшխվել է կայանված «Mazda»-ին. կա վիրшվոր Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում․ «Հրապարակ» «Շեֆ, Համոն... է-է-է՜, Եվրամիության էն կնիկը փողերը չի տալիս...»․ «Հրապարակ» Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը լեթարգիական քնի մեջ է․ կանոնադրություն են խախտում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը՝ Փաշինյանին․ «Փախել են Ձեր ղեկավարությամբ․ դե ասեք՝ ինչ եք պայմանավորվել» Ահազանգ․ Արաբկիրում կոյուղաջուր է հոսում (տեսանյութ) Նիկոլը շատ լավ գիտի, որ երեք առաջատար ընդդիմադիր ուժերի՝ «Ուժեղ Հայաստանի», ԲՀԿ-ի և «Հայաստան» դաշինքի համատեղ վարկանիշն այս պահին մոտ է 50 տոկոսին Տրանսպորտային աբսուրդ․ քաղաքացին չի կարողանում հասնել վալիդատորին, ուր մնաց՝ վճարի․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներից (տեսանյութ) Երաշխավորված խաղաղությունը պատերազմի դուռը վերջնականապես փակելն է (տեսանյութ)

Ղազախստանում 66 դրամ գնաճի համար հեղափոխություն են անում․ մեզ մոտ նույն ապրանքը թանկացել է 70-100 դրամով․․․

Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր են, որոնք վերածվել են անկարգությունների։ Ցույցերը սկսել են հեղուկ գազի թանկացման պատճառով։ Հեղուկ գազի գինը 60 ղազախական տենգե էր, գնաճի արդյունքում դարձել էր 120 տենգե, այսինքն՝ կրկնակի թանկացել։

Շրջանններից մեկում մեկնարկած ցույցերը տարածվեցին Ղազախստանով մեկ։ Արդյունքում կառավարությունը գնաց զիջումների, հեղուկ գազի գինը իջեցրեց 50 տենգե՝ ավելի քիչ, քան գնաճից առաջ էր։ Դրանից հետո ցույցերը չդադարեցին, կառավարությունը հրաժարական տվեց, ավելին՝ խոստացավ ցուցարարներին չպատժել, չնայած որ արդեն ոչ թե պարզապես ցույցեր էին, այլ՝ զանգվածային ակնկարգություններ՝ հրդեհներ, մեքենաների այրում, ոստիկանության ծեծ և այլն։ Կարծես այս ամենով չեն բավարարվում, այլ գնում են հեղափոխության ճանապարհով։ Մի քանի շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաքում արտակարգ դրություն է մտցվել։

Իսկ գիտե՞ք Ղազախստանում հեղուկ գազի գինը որքան է՝ հայկական դրամով արտահայտված։ Այսպես․ Ղազախստանում հեղուկ գազն Ամանորից առաջ արժեր 60 տենգե, որը հավասար է 66,55 դրամի (1տենգեն 1,11 դրամ է)։ Ղազախստանի կառավարությունն առաջարկում էր սահմանել 133 դրամ։

Հայաստանում հեղուկ գազը նախորդ տարի 170 դրամ էր, այսօր՝ 240-270 դրամ, թանկացել է 70-100 դրամով։ Բայց միայն հեղուկ գազը չի թանկացել։ 2020 թվականին Հայաստանում 270-300 դրամով բենզին էր վաճառվում, հիմա բենզինն արժե 520-540 դրամ՝ թանկացել է մինչև 250 դրամով։ Հայաստանում թանկացել է սպառողական ողջ ապրանքատեսականին, սննդի ահռելի գնաճ է, ընդհանրապես՝ գնաճը երկնիշ թիվ է կազմում։

Միայն այս հունվարից ջուրը թանկացավ 20 դրամով, փետրվարից հոսանքը թանկանում է 5 դրամով, հունվարից ավելացել են հանրության կողմից պարտադիր կուտակային վճարումները, ավելանում են ապրանքների ներմուծման մաքսատուրքերը՝ թռչնամիս, բրինձ և այլն։ Այս հունվարից մի շարք ապրանքների ակցիզային հարկը բարձրացել է ու սպասվում է գնաճ։ Կրկին արձանագրենք՝ նախորդ տարի Հայաստանում շուրջ երկնիշ գնաճ է եղել, այս տարի հունվարից արդեն ավելացել է։ Ղազախները 66 դրամի համար հեղափոխություն են անում, մեզ մոտ գնաճը մի քանի հազար դրամ է ի՞նչ ենք անում։

Եթե Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ասեր՝ ժողովուրդ հոսանքը կիջացնեմ 20 տոկոսով, բայց դրա փոխարեն բարձրացներ 10 տոկոսով, պատեկերացնո՞ւմ եք ինչ կանեին ղազախները։ Հայաստանում Նիկոլն ասաց, որ կիջացնի հոսանքի գինը, 20 տոկոսով, բայց այս փետրվարի 1-ից թանկանում է 10 տոկոսով։ Հանրությունը պատասխան պահանջե՞ց։ 230 դրամով թանկանում է մեկ ապրանքատեսակը, իսկ քաղաքացիները միայան բողոքում են սուրճի սեղանների շուրջ կամ տեսախցիկների առաջ, բայց որևէ պայքար չկա իրենց հարստահարելու, իրավունքները ոտնահարելու դեմ։ Այս ամենի արդյունքում նիկոլամերձ օլիգարխներն էլ ավելի են հարստանում, ժողովուրդն աղքատանում է, վերջին խնայողություններն ուղղում է սննդին, իսկ կառավարությունը պարգևատրվում է, ծառայողական գերթանկարժեք ավտոմեքենաներ է գնում։

Ինչ վերաբերում է ղազախական ակցիաներին, ապա դրանք սպառնում են հեղափոխության վերածվել։ Այնտեղ ցուցարարներն իրենց պահանջին հասել են, դեռ մի բան էլ ավելին, սակայն շարունակում են հրդեհել, գրավում են պետական հիմնարկներ՝ առանց պահանջներ հնչեցնելու։ Բանն այն է, որ ժողովրդի դժգոհությունը օգտագործվում է այն սցենարներով, որ սցենարներով օգտագործվել է նմանատիպ հեղափոխություն արված երկրներում։ Հայաստանում ևս ամեն աեռիթ օգտագործում էին ժողովրդին փողոց դուրս բերելու և հեղափոխություն անելու համար․ ի վերջո՝ ստացվեց, բայց հաջորդած իշխանությունը սկսեց ճնշել բոլոր առիթներով տեղի ունեցող ցույցերը։

Կարծում ենք՝ Ղազախստանում կատարվողը լուրջ դաս պետք է լինի հանրության գրպանը մտած փաշինյանական իշխանության համար։

Աղբյուրը` yerevan.today

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>