Տոկաևը հայտարարել է Նուրսուլթան Նազարբաևին պաշտոնից հեռացնելու մասին. Տեսանյութ
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը ժողովրդին ուղղված իր ուղերձում ասել է, որ ստանձնում է Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը, որը մինչ այդ զբաղեցնում էր երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ Այս մասին հայտնում է РБК-ն:
Տոկաևի խոսքով՝ զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին ձեռնարկված միջոցները բավարար չեն։ Նախագահը կարծում է, որ անկարգությունների հետևում կանգնած են «ֆինանսական դրդապատճառներով դավադիրներ», որոնք ունեն «մանրամասն մտածված ծրագիր»։
«Ուստի, որպես պետության ղեկավար և այսօրվանից Անվտանգության խորհրդի նախագահը մտադիր է գործել հնարավորինս կոշտ»,- ասել է Տոկաևը։
Նա նաև հերքել է իր փախուստի մասին լուրերը: «Ինչ էլ լինի, ես մայրաքաղաքում եմ լինելու. Շուտով ես հանդես կգամ Ղազախստանի քաղաքական վերափոխման նոր առաջարկներով։ Ես մնում եմ հետևողական բարեփոխումների նույն դիրքորոշմանը»,- ասել է նախագահը։
Zham.am