«Գեղեցիկ ընտանիք». Միհրան Ծառուկյանը ջերմ կադրեր է հրապարակել Արփի Գաբրիելյանի ու իրենց որդու հետ. Տեսանյութ
Երգիչ Միհրան Ծառուկյանն ընտանեկան ջերմ կադրեր է հրապարակել։
Ինստագրամյան էջում հրապարակված կարճ հոլովակում երգիչը պատկերված է կնոջ՝ Արփի Գաբրիելյանի եւ իրենց որդու հետ․ զույգը փոքրիկին տվել է Ռոբերտ անունը։ Կադրերում նրանք ջերմ գրկախառնված են։ «Շնորհավոր Նոր տարի»,- հրապարակումը մակագրել է Միհրան Ծառուկյանը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր են գրել․ «Ամենագեղեցիկ ընտանիքը»։